Մեղայ, Տէր, նախատեցի, դատեցի: Հոգուս խորքի նախանձիս, մաղձիս դիմացինիս մեղքի շորերը հագցրի ու դրանցով ծածկեցի. ես սրբացայ, իսկ նրան մեղավոր դարձրեցի:
Եղբորս երեկ հայհոյեցի ու անիծեցի, իսկ էսօր դիմացինիս աչքի շյուղն եմ մատնացույց անում ու քարը ձեռքիս մեջ տրորում ու սպասում եմ հարմար պահի, որ նետեմ:
Մեղայ, Տէր, որովհետեւ ընկերոջս մեղքը տեսնելով ուրախանում եմ, քանի որ իմոնք դրա առաջ ինձ փոքր ու աննշան են թվում:
«Մեծ Պահքից» ու «Քրիստոնեությունից» եմ խոսում, իսկ մեջս ատելությունն է վխտում:
Մեղայ Տէր, որովհետեւ եղբայրներիցս թշնամիներ եմ ստեղծել ինձ համար ու ատում եմ նրանց, ատում եմ, ատում:
Մեղայ, Տէր, էս ի~նչ հեշտ էր սուրբ դառնալը...