Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

ոչ-էսթետիկ գազային հարցեր

$
0
0
Էս հունվար քանի հոգուց հենց մենակ բլոգային ոլորտից լսեցի, որ աննորմալ թանկ են վճարել գազի դիմաց:

Բացի նրանից, որ պարսկական գազի առկայության դեպքում մենք ինչ-որ խաչիկային տրամաբանությամբ ռուսական թանկ գազ ենք սպառում, բացի նրանից, որ ՀՀ մի կտոր տարածքում գազը նույնքան արժի, ինչքան մեծ եղբոր անծայրածիր տարածքներով ու վրացական տրանզիտով անցնելուց հետո, դեռ մի բան էլ դաշնակները կասկածում են, որ ինչ-որ բաներ են խառնել գազին, ինչի պատճառով վճարել ենք շատ թանկ:

Ի՞նչ հոդվածով է գնում էդ ամեն ինչը՝ գերշահու՞յթ, խաբեբայությու՞ն... Ես հատուկ էսօրվա պայմանների պատվին կավելացնեի առանձին հոդված՝ "թրքական լուծ" անվան տակ:

Հիմա ելնելով նրանից, որ

- շուտով ընտրություններ են
- հ1-ը խոսում է գազի գներից

կարելի է ենթադրել, որ գազի գների իջեցում հնարավոր է:

Սակայն, իհարկե ոչ մեկ չի պատժվի, դեռ օխտացենտռն էլ հաստատ կսարքեն մեր բեբիլոնում:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles