Էս լուրը (հիմա էնտեղ դատարկ էջ է, լօլ) մի քանի անգամ պտտվեց բլոգերում: Մինչև Շուռի մոտ ու հետո Գոստի մոտ դնելը, չէի էլ խորանում: Սփյուռքի նախարարությանը լուրջ ընդունելը անլրջություն է:
Էնքան սկսեցին աշխարհի մեջ "յան" ազգանուն ման գալ, որ "արի տուն" լինի, որ մի երեխեն մի դափոն գալստուկավոր, փորավոր ու աթոռավոր պետական այրերի (հաշվի նաև կանանց) մատի վրա ֆռացրեց:
Էնքան հավատացին, որ իրենց գիտություն պետք չի, որ նեղություն չքաշեցին մինչև էդ տղային նախարարի մոտ ընդունելության տանելը մեկ-երկու գիտնականի հարցնեին:
Խեղկատակներն, իրենց լուրջ ու կարևոր մարդու տեղ դրած ինքնավստահ կերպով ապուշություններ անելով, խելացի մարդկանց էնքան հեռու պահեցին ղեկավարելու ու որոշումներ կայացնելու գործից, մինչև որ այ էս ձևով խայտառակ արեցին իրենց:
Ինչ ասեմ, տեղն ա: Երևի Վարդանանք, Նժդեհենք ու Անդրանիկենք է՛ս Հայաստանի Հանրապետության մասին էին երազում:
***************
Լիրիկական շեղում՝
Բեյրութահայ Վահե Բերբերյանն է լավ ասում՝ հայերը ռադարի նման սարք ունեն, կոչվում ա "հայդար": Էն որ կինոների վերջում հայի ազգանուն են ման գալիս, ու հենց գտնում են հայդարը ծնգում ա: Հիմա կառավարությունում ուղեղի աշխատանքով չեն առաջ գնում, այլ հայդարի ծնգոցով: Հայդարը ծնգաց՝ ջհանդամ թե պեդոֆիլ չի, հայդարը ծնգաց՝ 15 տարեկան գիտնական ունենք, Թալեաթն էլ որ սատկած տեղից վեր կենար ու մի հատ "յան" ավելացներ պոչից, մենք էսօր կունենայինք Թուրքիայում բնակվող Հայաստանի ու հայության համար չորացող պոտենցիալ....