Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Մի քիչ խելքիս զոռ տամ

$
0
0
Ռուսաստանի պետական տոների մասին:

Անհամոզիչ են, պրետենցիոզ, անցնող, հնացող ու դրա պատճառով ականջներից ձգած:

Մայիսի 9-ը սեփականաշնորհել են համարյա ու ինչքան պրետենզիա կա էդ տոնը նշելու մեջ: Հըլը ու չընդունեք, հըլը ու չգաք, չշնորհավորեք մեզ էս տոնի առթիվ: Ով գիտի ինչքան լուրջ դիվանագիտական պրոբլեմի առաջ կկանգնեցնեն էս հարցով աջ ու ձախի դեպքում:
Բայց, սերունդը գնում է, պատերազմն ու հաղթանակը հեռանում ու անցնում պատմության խորքերը: Չեչնիայով գլուխ չես գովի՝ սեփական երկրի ներսում պատերազմ ես տվել: Սափրագլուխ լակոտների, նացիստների, "զիգ" գոռացողների, սվաստիկա նկարողների սերունդի մեջ էդ հաղթանակի հեքիաթ դառած պատմությունները էլ չեն լսվում:

Ամեն անգամ ռուսական ալիքներով էդ տոներից առաջ հայտարարվող տոնական փուչ, զռթիկ-փռթիկ, գլամուռոտ համերգների, երկրի պետական դրոշի տեղի-անտեղի թափ տալու մեջից ինչ-որ հոգեվարքի տնքոցներ են լսվում:

Նույնը էս փետրվարի 23-ը, նույնը սովետի փլուզման արդյունքում արհետսականորեն առաջ եկած ինչ-որ "ազգային միասնության օրը": 

Լուրջ խնդիր ունեն լուծելու՝ էդ ո՞ր ազգի միավորման մասին է, ո՞ր ազգն է համարվում Ռուսաստանի Դաշնաության ազգը, սևաքամակ կովկասցիները՞, կիսամարդ համարվող բուրյատները, ռուսները, ուկրաինացիները, բելառուսները, հրեաները, հայերը, վրացիները, թաթարները՞... 

Ու՞ր է կարմիր բանակը, չէ՞ որ էդ կարմիր բանակն ու էդ "հայրենիքի պաշտպանները" ոնց որ էսօր են կոչում, էլի բազմազգ սովետի ընդհանուր բանակն էր: Էդ բանակն էր, որ վերջին անգամ պաշտպանեց ու հաղթանակեց: Էլ չեմ ասում, որ կարմիր բանակը ստեղծվեց տեռորիստների, ցարական Ռուսաստանի արյունը խմող տարրերի հիմքի վրա: Ինչքան աբսուրդ, ինչքան հակասական հանգամանքներ, որ ինչ-որ, ըստ իս իսկական տխմարների թեթև ձեռքով ներկում են մարցիպանի ու կարամելի գույներով, հրամցնում որպես տոն ու մի ամբողջ ազգի թույլ չեն տալիս խորանալու լրջագույն խնդիրների ամենախորը պատճառների մեջ: 

Ուրեմն, ինչի՞ են փոխանակ նախ և առաջ լուծելու լրջագույն խնդիրները, փոխանակ վերջապես ամբողջական համերաշխ պինդ պետություն ստեղծելու, փոխանակ իրենց երկրի ներսում մարդավարի իրենց լեզուն զարգացնելու, փոխանակ քրիստոնյա ազգի՝ նորից քրիստոնյա դառնալու ու էդ կուսակցական-ուղղափառությունը մեջներից հանելու մինչև հիմա Խրուշյովի պես կոշիկ են թափ տալիս աջ ու ձախ, պրետենզիաներ ներկայացնում, մունաթ գալիս ու ինչ-որ держава-ի մասին բարբաջում: Առանց պատկերացնելու ինչ է ու ինչներին է պետք էդ գերտերությունը զառանցանքի պես կրկնում են՝ գիտական գերտերություն, սոցիալական, ռազմական գերտերություն: Էս վերջերս լրիվ աբսուրդ բան լսեցի՝ տուրիզմի զարգացումից էին խոսում, մի չինովնիկ թաթը խփելով սեղանին ասաց՝ Россия станет туристической державой.... 

Նա, ով ռուսի մեջ մտցնում էս կարգի ապուշ ամբիցիաներ, փուչ ու դատարկ մտքեր (գաղափար ասելս չի գալիս), Ռուսաստանի համար առաջին թշնամին է ըստ իս: 

Ու հիմա նստած եմ, ОРТ միացրած է, ու Լյուբեի երգերն են՝ ստանդարտ ու շատ բնորոշ: Որ ընդամենը մի քանի ժամ էս կարգի պաթետիկ երգերը լսեն, էլի ընկնեն держава-ի մասին փուչ երազանքների մեջ, հիշեն կարմիր բանակը, գան մինչև հայրենական ու հասնեն սովետի փլուզում, չեչենական պատերազմ ու էս վերջին երկուսից եկող դիսկոմֆորտը խեղդեն օղու ու ուրիշների հասցեին անիմաստ մունաթի մեջ:

Մի խոսքով, երկարեց: Ես ու~ր, Ռուսաստանի խնդիրները հասկանալն ու լուծելը ու~ր:
    


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles