Սկսվեց: Շոու հատուկ բուրատինոների համար:
Քանի որ ես չուզող եմ, բոլորին դավաճան ու մոլախոտ եմ հանում, կարող եմ ինձ թույլ տալ էս կարգի հուզիչ պատմությունների հանդեպ սկեպտիկ վերաբերմունք ունենալու ճոխությունը:
Բացատրեմ՝
- ո՞վ է կնքել Փրկիչ Միրանին: Կա՞ քահանայի անունը
- ինչպե՞ս է տեղի ունեցել մկրտությունը: Կասկածում եմ, որ Խարբերդում գործող եկեղեցի կա: Փարատե՛ք թերահավատիս կեղտոտ կասկածները:
- Հավատափոխի քրիստոնյա դառնալը ենթադրում է որոշակի կարգի կատարում՝ խոստովանություն, ապաշխարություն, էլի չգիտեմ ինչ ու նոր մկրտություն: Անցե՞լ է Փրկիչը էդ ողջ գործընթացը: Ո՞վ է նրա կնքահայրը:Գյուլը, Դավութօղլին Չէ, քա՛վ լիցի, ես չեմ դատում, ես չեմ կասկածում ոչ մեկի քրիստոնյա լինելու խորության մեջ, բացի իմ սեփականից: Ես հարցին գործնական կողմից եմ մոտենում: Ինչքա՞ն տևեց Փրկիչ Միրանի քրիստոնյա դառնալու ողջ ընթացքը:
- Սրտանց քրիստոնյա դարձած մարդը մամլո՞ ասուլիս է տալիս: Հա՞ որ: Բա ինչի՞ մեր ամեն մի մկրտված քրիստոնյայի մամլո հարթակ չեն տրամադրում:
Մի շարք էս կարգի գործնական հարցեր առաջացան մոտս, ու ինձ հետաքրքիր է, ո՞վ կտա էդ մի քանի հարցի պատասխանը: Մենակ էստեղ թաշկինակներով աչքեր սրբելով ոտնահարված "հայրենակիցների" իրավունքից չսկսեք էլի խոսել:
Ինձ համար ամեն հայի կյանքն ու գոյություն թանկ է, մենակ ուզում եմ հասկանալ՝ ո՞նց ենք ջոկելու էս մարդկանց իսկական նպատակն ու շարժառիթները, ինչպես նաև անկեղծության աստիճանը:
Քանի որ ես չուզող եմ, բոլորին դավաճան ու մոլախոտ եմ հանում, կարող եմ ինձ թույլ տալ էս կարգի հուզիչ պատմությունների հանդեպ սկեպտիկ վերաբերմունք ունենալու ճոխությունը:
Բացատրեմ՝
- ո՞վ է կնքել Փրկիչ Միրանին: Կա՞ քահանայի անունը
- ինչպե՞ս է տեղի ունեցել մկրտությունը: Կասկածում եմ, որ Խարբերդում գործող եկեղեցի կա: Փարատե՛ք թերահավատիս կեղտոտ կասկածները:
- Հավատափոխի քրիստոնյա դառնալը ենթադրում է որոշակի կարգի կատարում՝ խոստովանություն, ապաշխարություն, էլի չգիտեմ ինչ ու նոր մկրտություն: Անցե՞լ է Փրկիչը էդ ողջ գործընթացը: Ո՞վ է նրա կնքահայրը: