Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 12

$
0
0
- Քուրի՛կ ջան, կներեք, մի բան խնդրեմ էլի...

Մի քանի օր առաջ էր: Նայում եմ, երկու 18-20 տարեկան տղա: Մեկն է խոսում, մյուսը քիչ հեռու է կանգնած: Խոսողը մի թեթև լեզվական դեֆեկտ ունի, բայց գլուխը, կարծես, առողջ է:
- 200 դրամ կտա՞ս, Հոկտեմբերյան պտի հասնենք, մոտներս 400 ա...
Կողքերս նայում եմ, "հումորի", թաքնված տեսախցիկների հետքեր չկան: Հարցի անսպասելիությունից հանում, տալիս եմ:

Հետո արդեն ինքս ինձ վերլուծում եմ, որ զարմանալի անամոթություն ու անամոթ անտարբերություն կար դեմքին: Հայաստանում երիտասարդ տղամարդն ավելի շուտ ավտոբուսի վարորդին կխնդրի, որ անվճար տեղ հասցնի կամ այլ տղայից գումար կխնդրի, քան թե անծանոթ աղջկանից... Դե, հարցն 200 դրամը չի:

Երկու օր առաջ խանութի դիմացի կիտրոն վաճառող մի ծերունի սկսեց համոզել, որ առնեմ էդ կիտրոններից: Տանն ունեի, բայց ասեցի՝ մի հատ վերցնեմ: 200 դրամանոց չունեի, 500 տվեցի, որ մի հատ վերցնեմ:
- Տո դե միանգամից երկու հատ վերցրու էլի, - ու ձեռս խցկեց երկու կիտրոն, 500-ը վերցրեց ու գնաց: Ոչ էլ օգնեց, որ տոպրակներիս մեջ տեղավորեմ դրանք: ՈՒ ես կանգնած մնացի փողոցում, մի ձեռքիս դրամապանակ, մյուսին՝ երկու կիտրոն, իսկ թևերիս տոպրակներ, ուսիս էլ պայուսակ: Ու հարցը էդ 100 դրամը չէր, որ չվերադարձրեց:

Էսօր տաքսի եմ նստում: Ստանդարտ ճամփաս 4 կմ էլ չի անում, նվազագույն գումարն է նստում՝ 600 դրամ: Տաքսին, տեսնում եմ, հաշվիչն առաջ տված է, ես արդեն տեղ եմ հասնում, իսկ հաշվիչն արդեն 5 կմ է ցույց տալիս: Էլի, հարցը էդ 100 դրամը չի:

Եսիմ   

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles