Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 18

$
0
0
Եվրոպաներում հայտնված ու հետ եկած շատերն ասում էին էդ եվրոպաների մասին՝ լավ ա, էլի, ոնց որ մենակ լինես, ոչ մեկ աչքերը վրեդ չի չռում, ինչ ես հագել, ոնց ես հագել:

Ես միշտ դիսկոմֆորտ եմ ապրել դրանից: Ես միշտ ասում էի, որ դա ավելի շուտ անտարբերություն է: Քայլում են մարդիկ ու քո միջով դեպի անհայտություն են նայում: Շրջապատում դեմքեր չեն, այլ զանգված, որին, քայլելիս, պիտի ուղղակի շրջանցես: Ազատ տարածքներ փնտրես ու քշես առաջ: Ամեն մեկը լաբիրինթոսով իր թելը կծկելով գնում է ու գործ չունի կողքինների հետ...

Էս վերջերս շրջանից եկած մի աղջիկ ասաց:

- Էս ոնց ա փոխվել Երևանը: Մարդիկ էս ինչ անտարբեր դեմքեր ունեն....

Մոնստրը մեզ էլ է հասել, երևանցինե՛ր: Ո՞նց կարելի է թափ տալ դրան վրաներիցս:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles