
Ցավոք, էսօրվա համար չհասցրեցինք որևէ բան անել: Գումարները մի քիչ դանդաղ են հավաքվում էս անգամ: Բայց դե ոչինչ: Անկախ ամեն ինչից, կաշխատենք օգտակար բանի վրա ծախսել:
Մյուս կողմից էլ մի քիչ լավ: Եթե էսօրվա օրով մի հեռուստացույց կամ ինչ-որ տեխնիկա առած գնայինք, ամեն մեկս մի պահ մի քիչ մեզ կարապետիչ կզգայինք, մի քիչ բարերար, մի քիչ էլ աստված, որ արդարություն ու բարիք է գործում: Ավելորդ գայթակղություն: Մինչդեռ իրականում սա պարտք է, պարտականություն:
*********************
Խաղաղ երկինք մեր Հայաստանին ու անփորձանք ծառայություն նրա զինվորներին: