Մի թեթև էս գրառմանս հետ կապված:
Միգուցե էնպես ստացվի, որ իմ ընկերներից նրանք, ովքեր խաղում են էդ ինտելլեկտուալ խաղը, մտածեն, թե իրենց ու էդ խաղի, խաղի զարգացման, զանգվածային բնույթ ստանալուն դեմ եմ ես խոսել: Բնականաբար ոչ: Եթե ՀՀ անհատ քաղաքացիների շնորհիվ ինչ-որ դրական տեղաշարժ է լինում երկրում, ես ոչ միայն ուրախանում եմ, այլև հիանում եմ նման մարդկանցով՝ լինի ճիշտ քարտեզների ակցիա, թե ինտելլեկտով մարդուն մեր հասարակության մեջ տեղ գտնելուն ուղղված քայլեր:
Բայց ես շատ խորը հակասություն եմ տեսնում ինձ շրջապատող իրականության ու կառավարության մակարդակով արվող փուչ փիար ակցիաների մեջ:
Բացատրեմ՝
Իմ բոլոր ընկերները, մեծ մասը՝ նույնիսկ ընտանիքներով, որոնք ոչ միայն բարձրագույն կրթություն ունեն, այլ երկրում իրենց տեղն ու դերը կխաղային, կլինեին ՀՀ պետքական քաղաքացիներ, դրսերում են: Շրջապատում քանի՞ հոգի կհաշվի ամեն մեկը:
Ամբողջ աշխարհով մեկ ցրված է ազգիս ինտելլեկտը, Սփյուռքի նախարարությունը, երևի որ արդարացներ իր ստեղծումն ու բյուջետային միջոցների ներգրավումը մի թիթիզ (ի դեպ, թիթիզությունը ներկայիս կառավարության գործունեության անբաժանելի մասն է դարձել) ծրագիր հորինեց ու թողեցթղթի կայքի վրա՝ "արի տուն" ու համարեց, որ ինքը ոտից գլուխ արդարացված ծախս է պետության վզին: Թող ցույց տան՝ ինչ է արվել էսքան ժամանակ, որ ինտելլեկտը նախ չարտահոսի, և երկրորդը՝ որ "տուն գա":
Ամերիկան՝ գրին քարտ, Կանադան՝ էլի, հիմա էլ Ռուսաստանը՝ օբէկտը բացել հարյուրներով հավաքում տանում է: Ե՞վ: Եվ ի՞նչ է անում կառավարությունը, որ չգնան: Ոչ մի բան, որովհետև հայկական աշխարհին 21րդ դարում պետություն պետք չի:
Մի օրինակ էլ բերեմ՝ Երևանի կոնսերվատորիան եզակի, եթե ոչ միակ ԲՈՒՀ-ն է, որի դիպլոմը անցնում է եվրոպական երկրներում: Ամբողջ Եվրոպան ողողված է դեռ ՀՀ և նախկին ՀՀ քաղաքացիներով, որոնք դժվար բացեն Սփյուռքի նախարարության "արի տունը" կարդան ու ոգևորվեն: Հա, որոշ էնտուզիաստներ կապը չեն կտրում, փորձում են ինչ-որ բաներ անել, բայց որոշ:
Իսկ դրա դիմաց վարչապետը ստեղծում է ռոքի ասոցիացիա ու դառնում դրա պատվավոր թե գործող նախագահը (պարդոն, ես չուզող եմ, մանրամասներին տեղյակ չեմ): Հակասություն ինձնից բացի էլ ոչ ոք չի՞ տեսնում պատահաբար:
Հիմա էլ սկսել է բիզնեսի արտահոսքը Վրաստան: Ժամանակն է կառավարությանն առընթեր բիզնեսմենների ասոցիացիա ստեղծելու:
Չէ, լավ է, ես դեմ չեմ, թող հովանավորի, դեմ չեմ ոչ մեկի զարգացմանը, ոչ մյուսի, բայց երբեմն պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ մարդն ուղղակի հովանավորում է, ու իր անունն էդքան չի գովազդում:
Լավ, եթե հովանավորում է, լավ է անում, անունն ասում են, լավ են անում, բայց ՀՀ վարչապետն էդքան ազատ ժամանակ ունի՞; Թող էդ ազատ ժամանակն օգտագործի դուրս գա Կառավարության դիմաց ամբողջ օրը բողոքող մարդկանց հետ շփվի կամ ընդունի նրանց, թող ամբողջ օրը քննարկումներ անի՝ թե ոնց անեն, որ էս խայտառակ վիճակից երկիրը դուրս բերեն, իսկ ռոքի ասոցիացիաներ ու ինտելլեկտուալ խաղերի հաճախելն էլ թող հանձնարարի իր օգնականներին:
Չէ, ես հայտնի չուզող եմ, ասածներս պետք չի լուրջ ընդունել:
Միգուցե էնպես ստացվի, որ իմ ընկերներից նրանք, ովքեր խաղում են էդ ինտելլեկտուալ խաղը, մտածեն, թե իրենց ու էդ խաղի, խաղի զարգացման, զանգվածային բնույթ ստանալուն դեմ եմ ես խոսել: Բնականաբար ոչ: Եթե ՀՀ անհատ քաղաքացիների շնորհիվ ինչ-որ դրական տեղաշարժ է լինում երկրում, ես ոչ միայն ուրախանում եմ, այլև հիանում եմ նման մարդկանցով՝ լինի ճիշտ քարտեզների ակցիա, թե ինտելլեկտով մարդուն մեր հասարակության մեջ տեղ գտնելուն ուղղված քայլեր:
Բայց ես շատ խորը հակասություն եմ տեսնում ինձ շրջապատող իրականության ու կառավարության մակարդակով արվող փուչ փիար ակցիաների մեջ:
Բացատրեմ՝
Իմ բոլոր ընկերները, մեծ մասը՝ նույնիսկ ընտանիքներով, որոնք ոչ միայն բարձրագույն կրթություն ունեն, այլ երկրում իրենց տեղն ու դերը կխաղային, կլինեին ՀՀ պետքական քաղաքացիներ, դրսերում են: Շրջապատում քանի՞ հոգի կհաշվի ամեն մեկը:
Ամբողջ աշխարհով մեկ ցրված է ազգիս ինտելլեկտը, Սփյուռքի նախարարությունը, երևի որ արդարացներ իր ստեղծումն ու բյուջետային միջոցների ներգրավումը մի թիթիզ (ի դեպ, թիթիզությունը ներկայիս կառավարության գործունեության անբաժանելի մասն է դարձել) ծրագիր հորինեց ու թողեց