ԷԿՈԳՅՈՒՂ
շարադրություն, որոշ պաշտոնատար անձանց բարձր հովանու ներքո
Վստահ եմ, որ էկոգյուղեր պետք է սարքել հայոց բնության ամենագեղատեսիլ վայրերում: Քանդել այդ գեղատեսիլ վայրերը, հավասարացնել գետնին և կառուցել էկոգյուղերը:
Վստահ եմ նաև, որ էդ շնորհակալ գործը պետք է տրվիհայկական աշխարհի ճարտարապետ (չնայած լիցենզավորման խնդիր կունենա, բայց դե թող դիմի Շուռին) վարչապետին ազգային մրցունակության հիմնադրամին:
Ինչպես նաև վստահ եմ, որ այդ էկոգյուղերը պետք է կառուցվեն Տաթևի ճոպանուղու ձորերում: Կարելի է քանդել Խնձորեսկը, անիմաստ հնություն, և այնտեղ էլ հենց խփել էկոգյուղցիների առաջին փորձնական արգելոց-ճամբարը: Հումանիզմն ու պրագմատիզմը հուշում են, որ նախ պետք է ստուգել էկոգյուղերի ապագա հոգեզավակների դիմացկունության աստիճանը:
Էկոգյուղ ազգային-ազատագրական պարկ-արգելոցը բաղկացած կլինի վանդակներից, որտեղ կբնակվեն տրեխավոր (գաղափարը՝ Շուռի), տարազավոր (գաղափարը՝ անհայտ հեղինակի) վերջին հայերի մի քանի չմուտանտավորված տեսակներ:
Նրանց անպայման պետք կլինի պահել կիսասոված, ոչ այնքան հարմարավետ պայմաններում՝ փոխարենը կուշտ կլինեն երկիրը ողողած տուրստները, և հարմարություններն էլ կլինեն նրանց համար իդեալական (մտովի տեղափոխվենք մի քանի տարի առաջ, երբ առաջին իսկական տուրիստական հարմարավետությունը ստեղծվեց, երբ հրապարակում արգելվեցին հարսանեկան մեքենաների ազդանշանները):
Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար Տաթևի տոմսի գնի մեջ կներառվի նաև անվճար հեռադիտակ և մի տոպրակ հացի փշուր՝ էկոգյուղցիների օրվա կերը վերևից շաղ տալու համար: Վստահեցնում եմ, որ Վենետիկում նույն տարբերակով շատ լավ գործում է Սան Մարկոյի հրապարակի ղշերի կերակրումը, ինչպես նաև մի շարք երկրնեի գազանանոցի կենդանիների:
Նման գաղափարն ամեն կերպ պետք է խթանվի էքսպոներում՝ ցանկալի է Շանհայ, ինչպես նաև տեղեկատվությունն ու գնացուցակը պետք է տրամադրվի Հայաստանի հետ դիվան-ա-գիտական հարաբերություններ հաստատած բոլոր երկրներին՝ նրանց դեսպանատների միջոցով:
"Մնացեք մեզ հետ, չեք ձանձրանա" ՀՀ ղեկավարություն
շարադրություն, որոշ պաշտոնատար անձանց բարձր հովանու ներքո
Վստահ եմ, որ էկոգյուղեր պետք է սարքել հայոց բնության ամենագեղատեսիլ վայրերում: Քանդել այդ գեղատեսիլ վայրերը, հավասարացնել գետնին և կառուցել էկոգյուղերը:
Վստահ եմ նաև, որ էդ շնորհակալ գործը պետք է տրվի