Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Լիբանանում հայերենի հարցը շատ լուրջ է

$
0
0
Չէ, վատ, կեղտոտ մուսուլման արաբները չեն: Քաղքենիությունն է, որն անբաժան մասն է հայոց իրականության: Քաղքենիությունը, որ ՀՀ կրթության նախարարին ստիպում է թիթիզանալ "լեզուներով խոսելով" ու թքած ունենալ հայերենի դասավանդման, հայկական կրթօջախների խայտառակ վիճակի վրա ոչ միայն ի Հայաստան, այլև ի Սփյուռս աշխարհի...

Դժբախտաբար, որոշ թիւով հայ երիտասարդ ծնողներու հետ հարցազրոյցի ժամանակ անոնք իրենց փափաքը յայտնեցին, թէ տեղական՝ լիբանանեան կեանքին հետ աւելի մօտէն առնչելով իրենց զաւակները ընկերային եւ տնտեսական աւելի փայլուն մակարդակ եւ ապագայ պիտի ունենան:
Ըստ լեզուաբաններու, ծնողներ պէտք է տեղեակ ըլլան եւ գիտնան իրենց որոշումներուն անդրադարձը մայրենի լեզուին վրայ, հասկնան իրենց կեցուածքին ժխտական արդիւնքները յաջորդ սերունդներուն վրայ («հայերէնը հաց չի կերցներ», «հայերէնը միջազգային լեզու չէ», «հայերէնի ուսուցիչ չեմ ուզեր ըլլալ», «հայերէնը յետամնաց եւ անօթի կը պահէ». 18 - 24 տարեկան հայ երիտասարդներու եւ 30 - 40 տարեկան Լիբանանի մէջ հայ երիտասարդ ծնողներու կեցուածքներ հայերէն լեզուի հանդէպ) եւ որոշեն փոխանցել մայրենի լեզուն իրենց զաւակներուն ինչ ալ ըլլայ պարագան:


ընկերություն - սոցիում, ընկերական - սոցիալական

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles