Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Էլի եկավ օգոստոսը…

$
0
0
Ծանոթներից մեկի հետ էինք խոսում։ Մտադիր են իրենց երեխային ֆրանսիական դպրոց տալ։ Գործում է կառավարության երազած սխեմայով՝ հայերենը կողքից, մնացած ամեն ինչը ֆրանսերեն։

Գործում է արդեն քանի տարի։ Լեզվի մասին օրենքի վրա թքած էլ ունեցել են էդ դպրոցը բացելիս։

Կրկնվեմ, էս մրցունակ կառավարության նպատակը հայերենի դիրքերը օրենքով թուլացնելն է։

Զարմանում եմ մեկ-մեկ մարդկանց (իսկ դու՝ լինես վարչապետ, նախագահ, նախարար թե ռամիկ ու բանվոր, մարդ ես) ամբիցիաների վրա։ Միջինը 60-70 տարվա կյանք ունեն, անպայման ուզում են մի գլոբալ բան արած լինեն։

Էս վերջերս ծանոթացրին մեկի հետ, թե՝ ինքն էլ հակաքրիստոնյա ա…

Լօլ. մտածեցի։ Էդքան գլոբա՞լ… Մեղք չի՞։ Մարդու կյանքը թելից կախված ժամանակավոր հաճույք է, ասա ապրի էլի քո համար։ Չէ, չի կարող։ Մարդն սկի իր կյանքի տերը չի… Ու էդ խեղճուկրակ դիրքերից որոշել է ձեռնոց նետել ասենք քրիստոնեությանը…



Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles