Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Էլի կրթության մասին

$
0
0
Չեմ կարող խոստանալ, որ էդ գրառումս կրթության մասին վերջինը կլինի: Ցավոք, քանի թերմտածողությամբ ղեկավարությունն ու որոշում կայացնողների էս տեսակները կան, կենաց մահու կռիվ է գնալու ամեն մասնիկի համար:

Էս լուրի հետ կապված եմ ուզում ասել:

Ես էլ, ինչքանով որ տեսնում եմ "Այբ"-ի գործունեությունը, հիանում եմ: Վերջապես էս հոտած բոլշևիկյան ու փոքրազգային կոմպելքսները վերացնելու՞ ենք, թե՞ ոչ: Վերջապես մեր հասարակությունը պիտի հասկանա՞, որ էլիտար կրթությունը հայերենով պիտի լինի; Որ ազգը ազգ կդառնա, եթե հարգի իրեն, էն էլ մեր պարագայում, երբ սրբերն ու երանելիները կուտակել են մեզ համար դարերով, ու մեզնից ընդամենը պահանջվում է գնահատել, սիրել, փայփայել: Լինի հողը, լինեն սահմանները, լինի լեզուն, լինի հավատքը, թե դիմացի մարդը՝ ՀԱՅԸ:

Չեմ ուզում էլ լսել պատճառաբանումներ, նեղացած տոներ՝ "Նժդեհի կրթությունը հայկական չէր, իրենից լավ հայ կա՞" կարգի:

Այո, էսօր էլ շատերի կրթությունը հայկական չի: Բայց եկեք ուրիշ կողմից մոտենանք՝ Նժդեհը, Անդրանիկը, Խորենացին, Թամանյանն ու Տերյանը (անունները կամայական են, վիքիպեդիա նայելու կարիք չկա), մեկի քեռին, մյուսի մորաքույրը, բոլոր լավ արժանի մարդիկ, որ ունեցել են օտար կրթություն ինչ-ինչ հանգամանքների բերումով, նրանցից ո՞ր մեկը անկախ Հայաստանի Հանրապետության պայմաններում իր երեխային կտար օտարալեզու դպրոց:

Եկեք հիշենք, որ հայերեն լավ իմանալը պատիվ է բերում ամեն հայի, իսկ օտար լեզու իմանալն ուղղակի օգուտ: 

Ես ընտրում եմ պատիվը:

Սա էլ նույն թեմայի շրջանակներում

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles