Ճիշտ է, անցյալ տարի էի խոսք տվել նկարներ դնել ու մանրամասն պատմել, բայց քանի որ տոն օրեր էին, քիչ մարդ կար համացանցում, որոշեցի հետաձգել:
Ուրեմն, ինչպես գնեցինք լվացքի մեքենան:
Քանի որ գումարը շատ մեծ չէր, որոշեցինք փնտրել քիչ թե շատ էժան ապրանք վաճառող խանութներում: Բեկոյում տեսել էինք մի հատը, որ 105,000 դր. արժեր, ու փորձեցինք դա գնել:
Մաշտոցի պողոտայի վրա մտնում ենք Բեկո ասում, որ գումարն ամբողջ անմիջապես վճարում ենք, միակ խնդրանքը խանութին՝ ապրանքը մի-երկու ժամվա ընթացքում ռայկոմ հասցնելն է: Արմենի տղան, որ մեքենայով եկել էր լվացքի մեքենան տանելու, քաղաքում չէր կարող քշել, դե գիտեք, մեր վայրենի փողոցներում անգամ փորձառու վարորդն է հազիվ քշում:
Դրամարկղի մոտ թթված դեմքով նստած օրիորդի աղյուսաշաղախ հայացքից ներս փորձում ենք հասցնել ինֆորմացիան՝ ազատամարտիկ, զինծառայողի ընտանիքի համար է, մարդիկ եկել են Իջևանից, էսօր էլ պետք է վերադառնան, ոչ գումար ենք խնդրում իջեցնել, ոչ այլ կերպ օգնել, ուղղակի դասավորեք, որ երկու ժամվա մեջ հասցնեն ռայկոմ, չունե՞ք ռայկոմ գնացող մեքենա:
Զզվանքով ու բերանը ծռելով օրիորդն ասաց, որ ոչ:
Ասեցինք՝ ոչ, ոչ: Շնորհակալություն: Գումարը հետ վերցրինք ու բարձրացանք քիչ վերև Արայ՝ Օրբիտայի շենքի տակ գտնվող: (Ճիշտն ասած, հատուկ եմ մանրամասն նշում խանութների տեղերը, որ աշխատավորների լայն զանգվածները կոնկրետ տեղյակ լինեն՝ ինչ կատեգորիայի մարդկանց կարելի է հանդիպել նշված խանութներում)
Գալիս ենք Արայ: Էստեղ էլ նախօրոք տեսել էինք նույն գնի լվացքի մեքենա: Դրամարկղի ու խանութի բոլոր աշխատողները շատ հոգատար դուրս եկան, իրենց հնարավորության սահմաններում ամեն ինչ պատրաստ էին անելու: Բայց, հայոց ներկայիս աշխատաշուկայում գոյություն ունի «մենեջեր» կոչվող, հիմնականում պատահական մարդկանց կողմից զբաղեցրած պաշտոնը: Արայ խանութում էդ դեպքն էր: Երբ մոտեցա, մենեջերիկին բացատրելու թե ինչ է մեր խնդրանքը՝ նախապես ասելով նույն տեքստը՝ ազատամարտիկի ընտանիք է, նրանց հայրը հիմա Իջևանում սահմանի վրա է, նրա նման մարդիկ շատ քիչ կան մեր երկրում, ընդամենը պետք է էսօրվա մեջ երկու ժամում հասցնել ռայկոմ, ՆԱ ինձ պատասխանեց՝
- Քու՛ր ջան, քու նմանները օրեկան 150 հոգի գալիս, տենց բաներ են ասում:
Ուզում էի ասել, որ իր նմաններն են իրականում, որ ավելորդ տարածք են զբաղեցնում էս քաղաքում, բայց գլուխ չդրեցի:
Մյուս աշխատողները առաջարկեցին ֆուրգոն տաքսիների ծառայություն զանգահարել, որն ընդամենը 100 դր./կմ կտանեն ապրանքը: Իհարկե, եթե մենեջերի պաշտոնում պատահաբար հայտնված էդ հնդկահավն իրոք մենեջեր լիներ, եղած-չեղածը 1500 դր. պիտի նստեր, կասեր, որ խանութն իր վրա է վերցնում, խնդրեմ, մեր ազատամարտիկի համար, և այլն և այլն: Բայց նրա համար ես էլ, Արմենի կինն էլ, տղան էլ, Արմինեն էլ, ինչ-որ մուրացիկի տեղ անցանք, որոնց նմանները օրեկան գալիս են 150 անգամ իրենց բարձրությանը անհանգստացնում:
Էս վերաբերմունքից հետո արդեն (հարցն իհարկե էդ 1500դրամը չէր, այլ սկզբունքը) մարդու ձեռքը չէր գնում էդ խանութից ինչ-որ բան վերցնել:
Դուրս եկանք խանութից բավականին նեղված, բայց Արմինեի ընկերներից մեկն այդ ընթացքում հասցրել էր Զիգզագի տնօրինության հետ կապվել, նրանք էլ իմանալով, որ ազատամարտիկի ընտանիքի համար է ու գումարը քչություն է անում, 140,000-ոց լվացքի մեքենան համաձայնեցին ոչ միայն տալ 100,000-ով, այլև անմիջապես կազմակերպել տեղափոխումը դեպի ռայկոմ:
Ի՞նչ ասեմ, մարդիկ մտածելու ունակություն ունեն, հարգանք ազատամարտիկի հանդեպ, էլեմենտար հարգանք ՄԱՐԴՈՒ հանդեպ: Իսկ թող Արայն ու Բեկոն մտածեն ում են աշխատանքի ընդունում, ու հարցն իհարկե էդ 105,000 դրամն էր, որ էդ օրը չաշխատեցին, վստահ եմ, նրանք օրեկան ամենաքիչը 100 անգամ էդքան գումարներ են աշխատում:
Ամենակարևորն էլ, որ ուզում եմ նշել հետևյալն է՝ 85,000 դր. ուռա-պատրիոտների գումարներով սրտանց ու հոգանց հավաքած գումարը գնալու էր թրքական ապրանքի, քանի որ և Բեկոյում, և Արայում թրքական էին լվացքի մեքենաները: Մյուս կողմից, քանի որ գումարը սահմանափակ էր, ես չէի կարող ասել՝ չէ, էս չենք վերցնում, էն չենք վերցնում: Սրտիցս արյուն էր կաթում, երբ երկու խանութում էլ գումարը հաշվում ու տալիս էինք դրամարակղ: Բայց, չկա չարիք առանց բարիքի: Ի վերջո, մենք վերցրինք indesit լվացքի մեքենա ու էսքան ակտիվ ու հայրենասեր մասսաների հանգանակած գումարը չգնաց թրքական զիբիլի վրա как я это называю:)
Իսկ հիմա 1-2 նկար
Լվացքի ավտոն
խմբակային լուսանկար
և ռայկոմ-Իջևան ճանապարհի սկիզբը
Երկու խնդրանք՝
ա. քանի որ մարդիկ կային, ովքեր ուրիշների մատյաններից են իմացել, եկել, մասնակցել, խնդրում եմ նյութից մի կտոր տեղադրել, որ իմանան ու տեսնեն վերջնական արդյունքը
բ. շնորհակալություններ ու ապրեքներ իմ հասցեին չգրել, որ՛տև ստացվում է, որ ոչ մեկի անուն չի նշվում (արդեն գրել էի՝ մարդիկ կային, որոնք անուն չասեցին, ցուցակ չէի կարողանա տրամադրել), ու բոլոր "ապրեք"-ները հասնում է մենակ մի հոգու, որը սխալ է: Ու, որ ամենակարևորն է, կոորդինացնողն ու գործի ամենամեծ մասն անողն էլ "Հայ ձմեռ պապի" Արմինեն է, կարող եք իր հասցեին ասել, լավ:)
Դե, ոնց որ թե էսքանը:
Հուսով եմ, ուրախ ու դրական նոտաներից կսկսեք աշխատանքային ոչ միայն շաբաթն ու ամիսը, այլև տարին: Արդյունավետ, սիրելի ու արդար աշխատանքի տարի թող լինի խաղաղ ու արդար Հայաստանում ու Հայաստանի համար:
:)