Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Ցեղասպանում են, չեն ցեղասպանում, փոխվել են, չեն փոխվել…

$
0
0
Լիքը բան կար գրելու, մի քանի չպատասխանած մեկնաբանություններ, բայց ոչ ժամանակ կա, ոչ հավես։ Էլի չէի գրի, եթե էս նյութը չտեսնեի [info]pigh -ի մոտ։
Թե որ դարի թրքերն են, ինչքան են փոխվել, ինչքան են քաղաքակրթվել, ինչքանով չեն ցեղասպանում, չգիտեմ, Սաֆրաստյան, Խոսրով Հարությունյան, Պետրոս Ղազարյան և այլք մասնագետ չեմ։ Թե ինչքան ստորացուցիչ է, ոնց սիրտս սկսեց ծակել էս կադրերից, և այլն, դրանք բոլորն ավելորդ ու հազար անգամ կրկնած դետալներ են։

Ուրիշ բան եմ ուզում ասել։ Լավ էր, որ էս երեխեքը, որ անողորմ ու կեղտոտ քարոզչության համար առաջին թիրախն են ու հաճախ զոհը, իրենց աչքերով տեսան ինչն ինչոց է։ Եթե գնային, ու անխաչ, պղծած, թքած ու ջնջոցով թեթևակի մաքրած էս եկեղեցում իրենց թույլ տային հանգիստ «Տեր Ողորմեա» երգել, նրանք դուրս կգային հուզված, ուրախացած ու լիքը այլ վնասակար զգացմունքներով։

Իսկ էս չեն մոռանա։ Իրենց իսկ թափած արցունքները, հուսով եմ, էս տղաները չեն մոռանա, էս աղջիկները իրենց երեխաներին կպատմեն։



Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles