Չգիտեմ՝ կանոնավոր կերպով ճնճղուկներ կերակրած կա՞ք:
Ժամը սովորում են շատ արագ: Երբ բացում ես լուսամուտը, որ հացի փշրանքները լցնես, արդեն դիմացի ծառի ճյուղերին թառած, դեմքով դեպի լուսամուտդ՝ սպասում են:
Օրվա սովորական պաշարը երկու բուռ հացի փշուրն է: Իմ օրափայ հացի մեջի խմորոտ փափուկն իրենցն է: Սրանք բռերի քանակն էլ գիտեն. առաջին բռից հետո իրենց զսպում են, սպասում են: Ա՛յ երկրորդ բռից հետո արդեն փշուրների հետ իջնում են գետնին:
Լուրը, որ էս թաղում ծտերին հաց տվող կա, շատ արագ տարածվեց դրանց մեջ: Արդեն երրորդ օրը հասկացա, որ աչքին տեսանելի բոլոր շենքերի կտուրներից աչալուրջ հետևող ու սպասող կա:
Հենց լուսամուտը բացվում է, բոլորը ձգվում են ու на старт դիրք են ընդունում: Իսկ կերը լցնելուց հետո, մեկը թևերը օդանավի պես բացած մի քանի շրջան է անում, լուր տալիս:
Ու գալիս են տղերքը:)))
Երբ մեկ-մեկ մի քիչ ուշացնում եմ, տեսնում եմ, որ եկել նստել են պարանի վրա: Արդեն պատառդ կուլ չի գնում, պիտի արագ-արագ իրենց փայը փշրեմ, լցնեմ, որ հետո կարողանամ հաց ուտել: Դե իրենք բնության ժամերով են կողմնորոշվում ի տարբերություն ինձ:
Ուտելուց հետո արդեն շատ ուրախ են: Էն օրը մեկը հորիզոնական դիրքով, բարակ տոտերով բռնվել էր շենքի տանիքից իջնող մի լարից ու ճոճվում էրերգելով ծլվլալով՝ լա-լա-լա-լա ծիվ-ծիվ-ծիվ-ծիվ....
Էրնեկ դրանց, լուրջ եմ ասում...
Ժամը սովորում են շատ արագ: Երբ բացում ես լուսամուտը, որ հացի փշրանքները լցնես, արդեն դիմացի ծառի ճյուղերին թառած, դեմքով դեպի լուսամուտդ՝ սպասում են:
Օրվա սովորական պաշարը երկու բուռ հացի փշուրն է: Իմ օրափայ հացի մեջի խմորոտ փափուկն իրենցն է: Սրանք բռերի քանակն էլ գիտեն. առաջին բռից հետո իրենց զսպում են, սպասում են: Ա՛յ երկրորդ բռից հետո արդեն փշուրների հետ իջնում են գետնին:
Լուրը, որ էս թաղում ծտերին հաց տվող կա, շատ արագ տարածվեց դրանց մեջ: Արդեն երրորդ օրը հասկացա, որ աչքին տեսանելի բոլոր շենքերի կտուրներից աչալուրջ հետևող ու սպասող կա:
Հենց լուսամուտը բացվում է, բոլորը ձգվում են ու на старт դիրք են ընդունում: Իսկ կերը լցնելուց հետո, մեկը թևերը օդանավի պես բացած մի քանի շրջան է անում, լուր տալիս:
Ու գալիս են տղերքը:)))
Երբ մեկ-մեկ մի քիչ ուշացնում եմ, տեսնում եմ, որ եկել նստել են պարանի վրա: Արդեն պատառդ կուլ չի գնում, պիտի արագ-արագ իրենց փայը փշրեմ, լցնեմ, որ հետո կարողանամ հաց ուտել: Դե իրենք բնության ժամերով են կողմնորոշվում ի տարբերություն ինձ:
Ուտելուց հետո արդեն շատ ուրախ են: Էն օրը մեկը հորիզոնական դիրքով, բարակ տոտերով բռնվել էր շենքի տանիքից իջնող մի լարից ու ճոճվում էր
Էրնեկ դրանց, լուրջ եմ ասում...