Կողքիս նստածը են մի վուլգար տիկին՝ մինիով ու նկարած աղվեսի աչքերով, կողքը՝ պաթետիկ դեմքով մի երիտասարդ: Ամբողջ ընթացքում խոսում էին հայերեն, առաջին ընդմիջման ժամանակ անցնելիս ասաց՝ sorry: Վերադարձան, տղայի վրայից թարմ կուլ տված օղու հոտ: Հետո էդպես ամեն ընդմիջումից վերադառնալիս օղու հոտն ավելի էր ուժեղանում, դեմքն էլ ավելի էր կարմրում ու պաթոսը շատանում: Կողքի կինն էլ ամեն անգամ ավելի էժան ու ավելի քաղցր օծանելիքի հոտ էր սփռում շուրջբոլորը:
Ջուր են վաճառում, այ մարդ էս ցրտին ինչի են ջուրը սառնարանում դնում:
Միջանցքում ծխել են, դահլիճ է լցվել հոտը... օֆֆֆ, է՛ս ինչ էր: Էս ի՞նչ էր: Է՛ս ի՞նչ էր....
Վաաայ, քիչ էր մնում մոռանայի Աիդայի մասին:
Ի՞նչ ասեմ.... Հասմիկ Պապյանն իսկական աստղ է: Գրանդիոզ ներկայացում, լուրջ աշխատանք, լավ երաժշտություն: Վատն էր Ռադամեսի դերակատար-երգիչը: Ձեռքս ծրագիր չընկավ, տեսնողներն ասացին, որ ինչ-որ վրացի էր: Չէ, ես դեմ չեմ վրացիներին, ուղղակի էդ երգող ազգի մեջ մի լավ ու հզոր ձայնով ոչ մեկին չէի՞ն գտել: Էդ որակի երգի համար կարելի էր լիբրետոն փոխել, Ռադամեսին շուտ մահացնել:
Շատ լավն էր Ամոնասրոն, լավն էր Ամներիսը:
Շատ ափսոս, որ մերոնք դեռ պարել չեն սովորել: 20 հոգանոց պար էր, մի քանիսը շատ վատ էին պարում, ուշացնում: Ափսոս, որ՛տև ներկայացումը մի քիչ տեսքից գցում էին:
Ինչևէ, անկախ էդ մի քանի բանից, ապրեն հովանավորները: Մեզ պետք են նման մեծամասշտաբ ներկայացումներ:
Ես մեծ հաճույքով էլի կգնամ