Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Տիգրան Մեծ

Քանի որ կառավարությունն ամբողջ էս տարվա ընթացքում զբաղված էր ցեցի պես երկիրը ներսից կրծելով, ոչ մի զարմանալի բան չկա, որ 2010թ-ի այնպիսի հոբելյաններ ինչպիսիք էին Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակը կամ Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակը, բացարձակապես չարժանացան պետության ուշադրությունը:

Մի կառավարություն, որի ղեկավարը օրուգիշեր նստած աշխատում է "Պետության վախճանի" ուղղությամբ, բնականաբար պիտի թքած ունենա այնպիսի անիմաստ պետականաստեղծ գաղափարի վրա, ինչպիսին է պատմությունը:

Տիգրան Մեծը հո՞ ճոպանուղի չի, որ տուրիզմ զարգացնի: Տիգրան Մեծը 21րդ դարի համար անընդունելի ու Գելոպոլիսի գաղափարներին հակառակ գործով է զբաղված եղել: Ո՞ր մի վախճանվող պետությանն է պետք պատմություն, որ Հայաստանին պետք գա:

Տիգրան Մեծ, Մովսես Խորենացի՝ մեկը ստեղծել է, մյուսը գրի առել ու մեր օրերի Eլիտայի համար անգամ պահպանել պատմությունը: 

Քանի որ մատներիս տակից անընդհատ քիչ է մնում  նախշուն խոսքեր դուրս գան, ավելի լավ է ուղղակի հղումը տամ: Լսեք անպայման: Ինչից ուր ենք հասել, ով էինք, ինչ ենք դարձել: Ու թուրքերն էստեղ հեչ կապ չունեն:

2150 Տիգրան Մեծ Արքայից Արքա

Անպայման լսել

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles