Երեկ Շողակաթով շատ հետաքրքիր ֆիլմ էր քանդակագործ Արա Սարգսյանի մասին:
Էլի, մտավորականի, արվեստի հզոր գործչի ու հայի մի տեսակ, որի պակասը հիմա շատ է զգացվում:
Ծնվել է Կ.Պոլսի մոտ գտնվող Մաքրի գյուղում: Նախնական մանսագիտական կրթություն է ստացել Պոլսում: Հետո արդեն գնացել է Հռոմ ու Վիեննա: Հետո տեղափոխվել Հայաստան: Ապրել, ստեղծագործել ու մահացել Հայաստանում:
Զարմանալի կյանք է ապրել Արա Սարգսյանը, որի մասին նույնիսկ հարազատները չեն իմացել:
Մահացել է 1969 թ: Երևանում: Ոտքի կոտրվածքով պառկել է հիվանդանոց, չորս ամիս բուժվելուց հետո, երբ արդեն մի քանի օրից դուրս գրեին, սկսել է ջերմել ու մի քանի օրվա մեջ ջերմությունը հասել է մինչև 41 աստիճան, ու մահացել է:
Տարիներ անց, հարազատները սկսել են հետաքրքրվել նրա մահվան պատմությունով ու հայտնաբերել են իսկական ոդիսական պատմություն:
Հռոմում ու Վիեննայում իրոք սովորել է գեղարվեստական ակադեմիաներում, բայց գնալու իրական նպատակը եղել է երիտթուրքերի պարագլուխներին հետապնդելը: Պարզվել է, որ նա եղել է դաշնակցական ու մասնակցել է "Նեմեսիս" օեպրացիային:
1924թ-ին դիմել է ԽՍՀՄ քաղաքացիության, որ Հայաստան տեղափոխվի՝ շատ լավ ու խորությամբ գիտակցելով, թե ուր է վերադառնում: Էդ տարիներին Հայաստանը լքել էին գրեթե բոլոր մտավորականները, անգամ Թամանյանը, որ էն ժամանակ տեղափոխվել էր Պարսկաստան: Բոլշևիկների ստեղծած քաղաքացիական իրարասպան կռիվներից հիասթափված մեծամասնություն լքել էր Հայաստանը:
Քաղաքացիության դիմելիս, Արա Սարգսյանը թաքցրել էր իհարկե իր դաշնակցական անցյալը և այն փաստը, որ եղբայր ունի: Ու եկել էր:
40ականներին նախաձեռնել է Հայաստանում գեղարվեստի ինստիտուտի հիմնումը չնայած սովին, պատերազմին, ու 45 թ-ին ընդունել են առաջին ուսանողներին: Եղել է ինստիտուտի առաջին ռեկտորը: Նա ոչ միայն ուսուցանել է, այլև կերակրել է իր ուսանողներին, իսկ եթե թոշակներն են ուշացրել, սեփական գումարներից վճարել է նրանց թոշակները, որ հանկարծ ուսանողները կարիքի մեջ չմնան:
Երբ Մինասը ինստիտուտում ուսանող եղած ժամանակ ինչ-որ կոնֆլիկտ է ունեցել դասախոսներից մեկի հետ, և դրվել է նրա հեռացման հարցը, Արա Սարգսյանը Մինասին կանչել, նամակ է գրել Լենինգրադի գեղարվեստի ակադեմիա ու ուղարկել Մինասին էնտեղ սովորելու:
Դեռևս 43թ-ին կերտել է Սահակ Պարթև-Մեսրոպ Մաշտոց քանդակը, որ 59 տարի մնացել է անհայտ ու անկախության տարիներին միայն տեղադրվել համալսարանի դիմաց:
Հայտնի է, որ հեղինակն է Խաչատուր Աբովյանի, Նելսոն Ստեփանյանի, Օպերայի դիմացի Թումանյանի ու Սպենդիարյանի արձանների, կինո Մոսկվայի, բժշկական համալսարանի ու Ակադեմիայի շենքերի վրայի քանդակների և այլն: Մարդ, ով մասնակցել է Երևանի Երևան դարձնելուն: Երևանն էսօր հարազատ է ու սիրելի նաև Արա Սարգսյանի գործերով, ոնց որ և Քոչարի:
Էլի մի շատ հետաքրքիր դեպք: 53թ-ին եղել է ԽՍՀՄ ԳԽ դեպուտատ, ու հայ մտավորականները դիմել են նրան, որ միջնորդի Նախիջևանն ու Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու հարցում: Էնքան գիտակից մարդ է եղել, հասուն, քաղաքացիական մտքով, որ ասել է, որ երկուսը միանգամից չի ստացվի: Ասել է՝ եկեք սկսենք Նախիջևանից: Այն հայաթափվում է, Նախիջևանը պահելը շատ դժվար կլինի, իսկ Ղարաբաղը մերն է լինելու, չանհանգստանաք: Էն ժամանակ իհարկե նրան մեղադրել են ոչ բավականաչափ հայրենասեր լինելու մեջ, բայց էսօր ակնհայտ է, թե ինչքան խորն է տեսել խնդիրը ու ինչքան ճիշտ է եղել նրա մոտեցումը հարցին:
65-ին՝ Եղեռնի 50-ամյակի առթիվ Սփյուռքում սկսել է հնչել նրա անունը: Մինչ այդ դաշնակցությունը գաղտնի է պահել նրա մասնակցությունը Նեմեսիսին, որպեսզի Արա Սարգսյանը խնդիրներ չունենա պետանվտանգության հետ, բայց Եղեռնի մասին աղմուկի հետ միասին քիչ-քիչ սկսել է լսվել նրա անունը: Պետանվտանգությունը սկսել է հետաքրքվել Արա Սարգսյանի նախախորհրդային կենսագրությամբ ու պարզել, որ "Նեմեսիսի" մասին գրառումներում երևացող Ա.Ս. ծածկագիրը նրան են վերաբերվում: Բացի դրանից 59թ-ին, երբ առաջին անգամ նրան թույլ են տվել մեկնել արտասահման ինչ-որ միջազգային ցուցահանդեսի մասնակցելու համար (ի դեպ, նա էդ ժամանակ ձևավորել է Հայաստանի ու եղբայրական Ադրբեջանի տաղավարները), նրան գտել է նրա եղբայրը: Բնականաբար էդ փաստը ՊԱԿ-ի աչքից չի վրիպել ու սկսել են շատ լուրջ զբաղվել նրանով: Հայաստան վերադառնալուն պես իմանում է, որ իրեն ազատել են ռեկտորի պաշտոնից:
Քիչ-քիչ սկսում է կանխազգալ, թե ինչ է իրեն սպասվում, սկսում է հուշեր գրել, կտակել իր գործերը:
Իսկ հիվանդանոցում եղած ժամանակ նրան այցելում է ամերիկահայ դաշնակահարուհի/անունը չեմ հիշում/, բերում է նրան Նեմեսիսի մասին պատմող գիրք, որտեղ և կային Ա.Ս. ծածկագրերը:
Մահվանից հետո անցկացված անատոմիական հետազոտությունը ցույց է տալիս, որ բացարձակ առողջ էր Արա Սարգսյանը, իսկ արյան մեջ գտնում են սեպսիս, որն էլ հետևաբար բերել էր նրա մահը ՊԱԿ-ի թեթև ձեռքով իհարկե:
Մի խոսքով, այ էսպիսի հետաքրքիր բաներ ու նման մեծ մտավորականներ:
Ինտերնետում գտա բավականին տեղեկություն ու զարմացա՝
ՊՆ-ի կայքում Նեմեսիսի մասին,
Դե վիքիպեդիան ընդհանուր կենսագրական տվյալներով
Շատ ուրախացա նրա թնագարանի կայքը գտնելու համար, իհարկե քիչ ու միչ է սարքած
Ինչպես նաև հուշերից Մաքրի գյուղի մասին, որը գտա buzand-ի հղումով