Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

դը մեյըր- իլեքթ

$
0
0
կամ մարդավարի ասած "նորընտիր քաղաքապետի" մասին բացարձակապես կարծիք չունեմ, եթե չհաշվենք նրա կուսակցական պատկանելության բացասական կողմը: Բայց դե Տարոն Մարգարյանն էլ, որի կողմից էի ես իմ բոլոր ձեռքերով, էլի էդ մի թերությունն ուներ, էնպես որ հաշվենք, որ կյանք է, էդպես էլ կլինի:

Այսպիսով, իմ վերաբերմունքը ներկա քաղաքապետի հանդեպ գնահատում եմ 0

Կհաշվեմ, որ լավ քաղաքապետ է, եթե առաջին հերթին Օպերայի բակից վերացնել տա բոշի բազարը՝ կոկա-կոլայի անձրևանոցներով ու փչովի մանկական բատուտներով հանդերձ: Թումանյանի ու Սպենդիարյանի արձանները չեն երևում ընդհանրապես, ոնց որ Մալաթիայի տոնավաճառը լինի:
Երբ որ մանկական այգիներն էին վերացնում (ի դեպ, դեռ շարունակում են), խղճի խայթ վստահ եմ, որ չէին զգում, հիմա էդ զրթուզիբիլը որ լցրել են օպերայի բակում, չի նշանակում, թե երեխաներին են սիրում: Դա ընդամենը նշանակում է, որ չերեզներով մեկի ծանոթ մեկին տվել են, որ փող աշխատի լավ յուղոտ տեղում:

Նույնը մաղթում եմ Կոնսի այգուն: Կոմիտասի արձանի կողքին հեչ պարտադիր չի, որ զրթ գույների աստիճաններով տունիկ դնեն: Մեկ է, երեխաներն էնտեղ խաղալու տեղ չունեն:

Հուսամ, անցած տարվա նման բոշայական անճաշակության մեջ չեն խեղդի Երևանը էս տոնական ազիզ օրերին

Եվ ընդհանրապես, ես հողի վրա աշխատող ռամիկին էլ եմ հարգում, տոնավաճառում ու շուկայում առևտուր անողին էլ, բայց երբ որ ռամիկը սկսում է իր ճաշակը իմ վզին փաթաթել, ես անտանելի սնոբ եմ դառնում:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles