Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 2

$
0
0
Էմոցիոնալ առումով տհաճ օր էր:

Դուրս էի եկել, ու տուն գնալս չէր գալիս: Էս նոր տարվա վազքի մեջ էլ ինչ-որ բան է կախվում օդում, ինչ-որ սպասում, ինչ-որ տաքուկ խանութների ու էդ խանութներում աչքդ ուրախացնող իրերի փնտրտուք, ինչ-որ կորցրած բան գտնելու ակնկալիք: Բայց նման բաներ մենակ օտար քաղաքներում են լինում:

Երևանում հստակ գիտես՝ էս Մաշտոցն է, էս Թումանյանը, էս Սայաթ-Նովան՝ ոչ մի տեղ ոչ մի բան չկա, որ քեզ կզարմացնի կամ կուրախացնի: Ամանորյա իրերն էլ ավելի շատ էժան տեսք ունեն ու լցված են տնտեսական խանութներում՝ լվացքի փոշիների ու զուգարանի թղթերի արանքում:

Էլի միակ կանչող տեղը գրախանութն է:

Գրքեր գնեցի ու էլի ուզեցի օտար տարածք, որտեղ կարելի էր նստել ու անհայտ ու անծանոթ մնալ ամեն տեսակի անցորդի համար: Որ անգամ ծանոթ դեմք տեսնելու հավանականությունը 0-ից էլ ցածր լինի:

Մեկ-մեկ ուզում ես հենց էդ աստիճանի օտարություն: Ու որ հասնես էդ օտար միջավայրին վայրկենապես, որ հետո հենց օգնության կանչելու ժամանակը գա, էլի վայրկենապես հետ հայտնվես հարազատությունից ու ճանաչելիությունից մաշված քո տարածքներ:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles