Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Բրյուսով Վալերիի անվան ԲՈՒՀ-ը

$
0
0
Ժամանակ առ ժամանակ ահավոր տխուր լուրեր եմ լսում Բրյուսովի ինստիտուտից:

Մի անգամ գրել էի ինտիտուտի նորածիլ ղեկավարության մասին, որ ուսանողներին խորհուրդ են տալիս օգտվել գուգլ-թրանսլեյթից:

Ինչպես և ողջ կրթության համակարգում, էնպես էլ Բրյուսովում, ժամանակ առ ժամանակ աշխատանքից հեռացվում են բարձրակարգ ու տարիքով դասախոսները, իսկ նրանց փոխարինելու են գալիս կիսագրագետ կամ տգետ երիտասարդներ: Վերջերս դեպք է եղել, երբ դեռևս թոշակի տարիքի չհասած դասախոս կանանցից մեկն անակնկալ լուրից, որ իրեն հեռացնում են աշխատանքից, ինֆարկտ է ստացել ու նույն գիշեր մահացել:

Ասում են, որ հիմա դասախոսներին ստիպում են ապառիկով լափթոփներ վերցնել, իբր թե առանց լափթոփի դասախոսը, ոնց որ բոբիկ մարդը փողոցում:

Բացի էս ամենից, ուսանողները երևի մի տարվա ուսման վարձի գումար են ծախսում նյութերի պատճենահանման վրա: Չգիտեմ, օրենքով, պայմանագրերով, թե էթիկայի նորմերով, որ գործում են ՀՀ-ում, տարեկան 450,000 դրամ ուսման վարձ գանձող համալսարանն արդյո՞ք չի պարտավորվում գրականությամբ ապահովել ուսանողներին:

Բայց սա էլ վերջը չի: Վերջերս Բրյուսովի 75-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ռեկտոր Զոլյանն ասել է, թե Մաշտոցը հելլենական կրթություն էր ստացել Հայաստանում, ինչն ապացուցում է, որ Հայաստանում անգամ 1700 տարի առաջ էլ գործել են օտարալեզու դպրոցներ: Զոլյանը հավանաբար մոռացել է, որ Մաշտոցն էր այբուբեն ստեղծողը, ու որ եթե մինչև հայոց այբուբենի ստեղծումը Հայաստանում դպրոցներ են գործել, բնականաբար դրանք եղել են օտարալեզու:

Զոլյանը նաև հավանաբար վստահ է, որ իր ստեղծած խայտառակ կրթության համակարգով՝ գուգլ-թրանսլեյթն էլ վկա, ազգիս համար երախտավորներ է աճեցնելու:

Ամեն ինչ էդքան ահավոր չէր լինի, եթե օտարալեզու կրթության անխոնջ ջատագովը ստեղծեր հնարավորություն ու պայմաններ մարդավարի ուսումնասիրելու օտար լեզուներն ու լեզվաբանությունը: Եթե անասելի կերպով չպրիմիտիվացնեին նույն ռուսերենի և այլ լեզուների դասավանդումը մասնագիտական ԲՈՒՀ-ում: 
Մի անգամ ձեռքս ընկավ ինստիտուտի ռուսերենի բաժնի ուսանողների տպագրած ամսագիրը... Ի՞նչ մտածեցիք՝ թարգմանություններ Պուշկինից, Լերմոնտովից ու Տոլստոյի՞ց, հոդվածներ համեմատական լեզվաբանության, տեսական քերականության, բառագիտության կամ ոճաբանության մասի՞ն... Երբե՛ք:

1 էջ "Это модно", 1 էջ "Гороскоп на месяц", 1 էջ էլ ինչ-որ անիմաստ հարցազրույց ինչ-որ դասախոսի հետ:

Ասածս էն է, որ երբ որ օտարալեզվացավով տառապող պատկան մարմինները օտարալեզուն արդարացնում են կրթության որակի լավացմամբ, մի՛ հավատացեք: Էդ ուղղակի նրանք անում են, որ նեղություն չքաշեն կրթական ծրագրեր մշակեն, որակի մասին մտածեն:

Օտարալեզու որ եղավ՝ ռուսը իր ծրագիրը կբերի, թուրքը իր, անգլիացին իր, ֆրանսիացին իր, իսկ պատկան մարմիններին կմնա ընդամենը մի քանի տեղ ստորագրություն ու կնիք դնել:   

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles