Լուրերից մեկով ասացին, որ սեյսմիկ անվտանգության խնդիրները նախագահի ու կառավարության անընդհատ, անդադրում ուշադրության կենտրոնում են:
Տեսնես՝ նախագահն ու կառավարությունը հե՞չ Հարուն ալ Ռաշիդի պեսչարչու սովորական մարդու շորեր հագած քաղաքում ման չե՞ն գալիս:
Տեսնես՝ էդ որ օպերայի շենքի տակն էդքան կարդինալ փորեցին, էդ սեյսմիկ անվտանգության պատվի՞ն էր:
Տեսնես՝ քաղաքում ամեն մի քանի մետրը մեկ, որ շենքի ֆունդամենտ են փորում մետրերով ու շենքեր են տնկում, է՞դ էլ սեյսմիկ անվտանգության մաս է կազմում:
Չգիտեմ՝ ով ոնց, բայց ես հավատում եմ, որ ուշադրության կենտրոնում է էդ խնդիրը: Երբ վերջանում է աշխատանքային օրը, երբ բոլոր հնարավոր ու անհնարին օտարումներն ու շինարարական թույլտվությունները ստորագրված են, հաստատված, ղեկավարությունը աշխատասենյակներից դուրս են գալիս, լույսերն անջատում, գնում տուն, մի կտոր մի բան գցում բերանները ու սկսում կենտրոնանալ սեյսմիկ անվտանգության հրատապ հարցերի վրա:
Տեսնես՝ նախագահն ու կառավարությունը հե՞չ Հարուն ալ Ռաշիդի պես