Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

անէսթետիկ թեմաներից

$
0
0
Արթուր Գրիգորյանն ու նուրբ հոտոտելիք ունեցող մնացած անձինք թող քթները փակեն, էլի պանրից եմ գրելու:

Ուրեմն, պարզվում է, որ ինչ-որ պետական փողերով աշխատող հանձնաժողով կա չգիտեմ էնտեղ աշխատող կանանց ծննդաբերությունից հետո ով է փող տալիս, որը պանրի թանկացման հարցով է սկսել զբաղվել: Շտապեմ հանգստացնել, էդ հանձնաժողովի՝ էս կամ էն հարցով հետաքրքրվելը դեռ չի նշանակում, որ անիմաստ բարձրացրած գները կիջնեն:

Ինչևէ: Ականջի պոչով լսեցի մի քանի հետաքրքիր փաստ՝

ա. պանիր արտադրողները իրենց պանիրների մեջ օգտագործում են կաթի փոշի և արգելված նյութեր (անունները չտվեցին, բայց ինձ թվում է, որ դրանք թանկ արժեն, հակառակ դեպքում ինչի՞ հաշվին թանկացավ պանիրը):
բ. Աշտարակ կաթը, որ շուկայի երեսուն տոկոսից ավելին է պահում, համարվում է գերիշխող պանրի շուկայում
գ. հեքիաթները, թե կաթը թանկացրել են, ոչ միայն սուտ էին, այլև տես՝ կետ "ա":

Հիմա մտածում եմ, գոնե էդ թունավոր պանիրների նոու-հաուն բացեին, ինչքան կաթի փոշի, ինչքան արգելված նյութ, ինչքան թույն, ինչքան աղ... առնեինք, ինքներս խառնեինք, ուտեինք, գոնե մի քիչ էժանով թունավորվեինք... 

եսիմ

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles