Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Սուրենյանց

$
0
0
Ընկերներիցս երկուսն արդեն գրել են Սուրենյանցի նկարների ցուցահանդեսի մասին:
Ջավախքը ու Սիլենցիում Արեգը:)

Գիտեմ, վիքիլիքսերի բացահայտումներից ու Աստանայից առաջ, մի տեսակ արվեստի հավես ու տրամադրություն էլ չի մնում, բայց դե Սուրենյանցի 150ամյակ էլ չի լինի, ու մեկ էլ եսիմ երբ բոլոր նկարները մի տեղ ցուցադրվեն:

Չէ, երևի չգրեմ իր հայտնի նկարների մասին; Ուղղակի պետք է գնալ, տեսնել, լսել, շնչել: Մենակ շոշափել չի թույլատրվում, բայց էն, որ բոլոր զգայարաններդ գործի են անցնում անկախ քեզնից, էդ հաստատ:))

Մի սրահում մենակ հիմնականում հավաքված են կրոնական թեմաներով նրա նկարները: Այ էդ սրահում զարմանալի լռություն կա, ուշադիր լինելու դեպքում կարելի է լսել: Ուզում եմ ընդամենը երեք նկարի մասին ասել:

Երբ դեմքով կանգնում ես Խրիմյան Հայրիկի նկարին, աջից ու ձախից Սբ. Գրիգոր Լուսավորչի պատկերներն են: Ուշադրություն դարձրե՛ք ձախ պատի վրայի չափերով ավելի փոքրին: Ես առաջին անգամ տեսա Գրիգոր Լուսավորչին: ՏԵՍԱ:

Տիրամոր ու Մանկան նկարը հայտնի է, սիրված: Շատ ու շատ հայկական եկեղեցիներում դրա արտանկարներն են խորանների վրա: Հրաշք նկար է: Տիրամայրն էնքան հայ է, էնքան անարատ-գեղեցիկ, էնքան կանացի: Բոլոր վերարտադրություններում՝ գրքերում, բացիկների վրա և այլուր, Տիրամոր դեմքը շատ մանկական է: Էսօր շատ զարմացա երբ մոտիկից տեսա բնօրինակը (նկարը կախված է Մայր Տաճարի խորանի հետևում գտնվող թանգարանում, բարձր տեղ): Մանկականությունը նկարի իրական տարիքի ու հնության մեջ փոխված է: Հասուն: Բարեխոս, պահապան, ՄԱՅՐ:

Երրորդը կապված է երկրորդի հետ: Հենց էս նկարի դիմաց՝ սրահի մեջտեղում, ապակեպատ դարակի մեջ դրված է Քրիստոսի պատկերը, ենթադրում եմ, որ վարշամակն (էնտեղ ուրիշ բառ էր գրած, մոռացա) է պատկերել: Աստվածամոր ու Մանկան նկարի Մանուկ Քրիստոսի ու էս երկրորդ նկարի Քրիստոսի աչքերն ու հայացքը նույնն են:
Երևի թե բնական է, ինչ կա զարմանալու: Ուղղակի նկատածիս մասին եմ ասում:

Մի խոսքով, տեսնել է պետք:


էստեղ պետք է լիներ մի քանի խոսք էսօրվա արվեստի գործիչների մասին, բայց չի լինի: Չեմ փչացնի թեման:)

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles