Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Զգացե՞լ եք,

$
0
0
որ էս կառավարությանն ու երեսփախանների ժողովին ոչ մի բան չի կարելի վստահել։ Որ չկա մի հարց, որ որոշած, ընդունած ու արած լինեն, որ ասես՝ լյավ ա։

Բայց մենք էլ մարդ ենք, հո՞ չենք կարող կողքները նստել ու կոճակ սղմել ամեն ինչ հսկել։ Ախր էդ մի քանի հարյուրը, ըստ նշանակության, պետք է իբր երկրի ու ժողովրդի համար ինչ-որ օգտակար բաներ անեն, ոչ թե անդաստիարակ դեռահասների նման, սկսեն ծխել,խմել ինչ ոնց խելքներին փչի։

Ի դեպ, հեչ կարդացե՞լ եք ավտոբուսների մեջ ովքեր են համարվում բազմազավակ հայրեր ու մայրեր, որ կարող են անվճար երթևեկել։ Կարդացեք, կարդացեք։ 5 և ավելի երեխա ունեցողները։ Առաջվա 3+ արդեն օյին չի՜։ Դե իրենց էլ կարելի է հասկանալ, էս հայերը զզվցրին բազմանալով, քաղաքապետարանն ու գծի տերերն էլ մարդ են, տուն-տեղ-երեխու տեր են, հացի փող են աշխատում։

Այսինքն, ստացվում է, որ էս երկրում մարդկանց համար ոչ մի բան չկա, ամեն ինչ մենակ օլիգարխների համար է՝ կրթություն, սոցապ, նույնիսկ ձրի ավտոբուս, որն իհարկե նրանք իրենց թշնամուն անգամ չեն ցանկանա։ հըբը

Հ.Գ. Լեզվի օրենքին կպնողների մմզ-պպզն հանած չի մասին ոչ մեկ չի մոռանում, հույս չունենաք։

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles