մինչ պատերազմն ու Արցախի կորուստը ապրիլի 24-ի կողմերը մարդիկ օպտիմիստական ու դատարկությունից զրնգացող "Turkey failed", "never again"-ներ էին տարածում։
էն ժամանակ գոնե Արցախ կար, մի քիչ կարելի էր հասկանալ մեծ ու հզոր Թուրքիայի գոյության ֆոնին նման անհեթեթ ինքնախաբեությունը։
հիմա աչքներիս առաջ թուրքական ծրագիրը վերջնական փուլ է մտնում՝ մեզնից զրո դիմադրության պայմաններում։
դատարկ ճառեր, կոչեր, կիսաքայլեր ու անհավես անվստահության մարող ակցիաներ։ ու աչք ծակող ու ականջ խլացնող անգործություն։
ինչքա՞ն կարելի է ջահերով խրոխտ քայլել ու տուն գնալ։ երևի մինչ որ Ծիծեռնակաբերդն էլ հանձնեն բանավոր պայմանավորվածությամբ։
չգիտեմ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերն ու իրենց առաջնորդներն ինչի են ժամանակ առ ժամանակ հայտարարում, թե նպատակներ ունեն Հայաստանի ազատագրման։ ո՞ր կյանքում։ ո՞ր Հայաստանի։ էն որ արդեն բան չի մնում իրենց ճառերից, է՞դ Հայաստանի։
հ․գ․ ընդդիմադիր ուժերը ապրում են ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանից մինչև հաջորդ հարցուպատասխան։ ներկայացումից հետո ահագին չանա ծեծելու թեմա է բացվում։ մի շաբաթ կարելի է որոճալ։