Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 1

$
0
0

համենայն դեպս էս աղմուկի տակով սիրուն սղում է օտար լեզուներով բնագիտական առարկաների դասավանդման հայեցակարգը:

ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել:

Լիբանանում ու Սիրիայում հայկական դպրոցներում հայագիտական առարկաներն անցնում են հայերեն, իսկ մնացած բնագիտական առարկաները օտար լեզվով (կարծեմ թե սկի ոչ էլ արաբերեն, այլ անգլերեն կամ ֆրանսերեն):
սա գաղթօջախներում:
Հայաստանի Հանրապետության պետական դպրոցներում ՀՀ պետական լեզուն հետ են մղում գաղթօջախի լեզվի կարգավիճակի՝ դրանով կանգնեցնելով հայերենի բնականոն հարստացումը ու զարգացումը՝ գիտությանը համընթաց:

- Հայերենը գիտության լեզու չի, - ասում էր Աշոտյանը՝ լեզվի օրենքի փոփոխությունների պատվերը կատարելիս:
հիմա էս մի կառավարությունը անցնում է էդ դատարկ հայտարարության իրագործմանը:

այ էս լուրջ վտանգ է: սա կանգնեցնել չի լինի, եթե սկիզբը դրվի էդ հայեցակարգով:



Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles