ես նախանձ մարդ չեմ, ու Իսրայելն էլ իմ երազած երկիրը չի: սկի:
բայց
ես էս Լապշինի դեպքից հետո շատ ուզեցի, որ իմ պետությունը իր քաղաքացիներին էսպես վերաբերվեր:
ես չգիտեմ, թե Ալիևի ու իր կեղտոտ երկրի մասին էս համաշխարհային աղմուկն ինչքանով էր հենց Լապշինով պայմանավորված, կարող ա և ընդամենը 0,00001 տոկոսով, կամ ընդհանրապես պայմանավորված չէր, բայց փաստ է՝ եթե Իսրայելը ուժեղ չլիներ, եթե Իսրայելը չդողար իր քաղաքացիների վրա (մանավանդ, երբ նրանց նեղացնում են դրսում), Ալիևը Լապշինին բաց թողնողը չէր:
ու քանի իմ երկրում իշխանությունը էս աստիճանի չի դողացնում իր քաղաքացիների վրա, քանի իմ երկրի իշխանությունը իր քաղաքացիներին մենակ սպասարկող անձնակազմի դերում է տեսնում, ես չեմ հարգում ու չեմ հարգի էդ իշխանությանը: եղած-չեղած նրանք ինձ համար երևի թե մի հաշիվ են:
երևի թե