Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

ի՞նչ եք ասում

$
0
0
Պարզվում է, որ էսօր Հայաստանում գիտության զարգացմանը խանգարում է հայերեն լեզուն։
Հասկանու՞մ եք, կառավարությունը մեջտեղից ճղվում է գիտությանը փող տրամադրելով, Մերգելյանի, ֆիզիկայի, աստրոֆիզիկայի ինստիտուտները, ակադեմիան ամբողջ իր ցանցերով աշխատեցնելով, բայց միլեզվանի գիտնականները խոչընդոտում են իրենց անգլերեն չիմանալով։

Տեսնես պարոն վարչապետը տեղյա՞կ է, որ գիտնականների աշխատավարձը կազմում է մոտ 50.000 դր., տեղյա՞կ է, որ տոննաներով գյուտեր են անում էդ նույն գիտնականները, հետո էդ գյուտերը ներկայացնում են վարչապետի ղեկավարած կառավարություն, ու էդ գյուտերը մնում հոտում ու հնանում են։

Պարոն վարչապետը հավանաբար տեղյակ չէ նաև, որ գյուտ անելու, գիտություն զարգացնելու համար օտար լեզուն էդքան պետք չի։ Գյուտը չի նստում գիտնականի գլխի մեջ ու ասում՝ անգլերեն սովորի, թե չէ հայերենով իմ կոնցեպցիան ձևավորվողը չի՜։

«…մինչև գիտնականը սպասի, թե երբ է այս կամ գիտական բացահայտումը, այս կամ այն գիտական աշխատությունը թարգմանվելու հայերեն, դրանք արդեն հնացած կլինեն»

Պարոն վարչապետն էնքան անտեղյակ է գիտության ոլորտից, որ նույնիսկ չգիտի, որ ակադեմիայի ամեն մի ինստիտուտում առնվազն մեկ-երկու բարձրակարգ անգլերենի մանսագետ-թարգմանիչ է աշխատում, ով շատ արագ ու որակով հայերենից/ռուսերենից անգլերեն թարգմանում է անհրաժեշտ հոդվածներն ու աշխատությունները։

Չգիտեմ ով՝ ոնց, բայց էս մարդը էլ իմ ֆրենդերի մեջ չի լինելու։ Դեռ որ էսպես եմ ես կարողանում նրան բոյկոտել։ Համ էլ 6 տոկոսանոց ճիչը չի լսի։

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles