արդեն որերորդ օրն է՝ լրատվամիջոցները բացում եմ՝ ակնկալիքով, որ կկարդամ, որ Բյուրականի հրդեհը մարվել է: դե, մտածում ես, նախ Բյուրականում ո՞ւր ա անտառ, արագ կմարեն: երկրորդը, Խոսրովի հրդեհը 2 շաբաթ առաջ էր, Սյունիքում էր հրդեհ, պտի որ էս մեկն արագ ստացվի:
բայց արի ու տես, որ հրդեհը իր համար անտառն է ուտում: ու մինչև հիմա ԱԻՆը, չես հասկանում ինչի, չի բաշարում հարցերը լուծել:
իհարկե, հիմա հանգիստ ինձ կարելի է համարել պարապ դավադրապաշտից մինչև հակագիտականությամբ տառապող վիրտուալմարտիկ, բայց գրողը տանի, ինչի՞ համար է էդ նախարարությունն ընդհանրապես:
երևի Խոսրովից հետո պիտի լավ պատժվեին անբաշար պատասխանատուները, որ իրավիճակն էսօր այլ լիներ:
էնքան փուչ ու չեղած տեղն իրենց փիարեցին, գովազդեցին, որ հիմա գործ կա կոնկրետ անելու, ու ի վիճակի չեք անելու (սրա վրա ֆեյսբուքի սանիտարներն ու դռուժիննիկները ինձնից կպահանջեն ներկայացնել մասնագիտական կրթության վկայական և առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ):
իսկ ԱԻՆ-ի փիար դեմքը այսուհետ և այլևս Խոսրովի ու Բյուրականի վառված անտառներն են ու էն էն սպիտակ նիսանով աշխատակիցը:
ուռա հայեր: