Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

հայկական գյուղի մասին

$
0
0
էն, որ կա իրականում և էն, ինչ կարելի էր անել Երևանում էշ-էշ սարքելու տեղակ:

******

- [ասենք] Հովակիմյան Վաղինակ Սերգեյի, - ներկայացավ պապիկը՝ մեզ հեռվից ձայն տալով: - Ես Մինասի դասարանցին եմ եղել...
երեխեքն արտագաղթած, տունը հնամաշ, գյուղը կիսաքանդ:
Մինասի տան տեղն էինք հարցնում: նկարագրեց՝ ոնց մոտենալ: կարծեմ էս ավերակներից մեկն էր:
ի՜նչ բնություն, ի՜նչ անտաշ լեռներ, ի՜նչ հստակ գծեր...

... Կրետեում մի գյուղ կա՝ Ֆոդելե: լեգենդ կա [ըստ իս ստեղծել են], թե Էլ Գրեկոն էդ գյուղում է ծնվել, չնայած հետազոտողները հակված են Հերակլիոնում ծնված լինելու վարկածն ավելի հավանական համարելուն:
անհայտ ավերակների վրա տուն են վերականգնել, գյուղը դարձրել կղզու այցեքարտերից: կոկիկ, ծաղկող, խնամված: տարեկան քանդակագործության մրցույթներ են անցկացնում-բան... Էլ Գրեկոյենց «տանը» նայելու բան գրեթե չկա, Էլ Գրեկոյին «պատկանող» միմիայն հայտնի նկարների ֆոտոներն են, ոչ մեկի չպատկանող վրձիններ ու չորացած ներկեր...
բայց գյուղն էնքան լավն է, որ քեզ խաբված գրեթե չես զգում, կամ դեմ չես, որ՛տև լավ տեղ ես ընկել...

իսկ էս տգետները, էս լուզեռները քաղաքի մեջ արհեստական գյուղ են ուզում սարքել:
իսկական գյուղը թողած: Մինասի Ջաջուռում, օրինակ, ի տարբերություն Էլ Գրեկոյի Ֆոդելեի, Մինասի նկարներից կան: լեգենդ չի, իրականություն: ոտքից գլուխ Մինաս շնչող իրականություն կա:

ի՞նչ ասես, ի՞նչ սպասես, ի՞նչ հասկացնես...

ատանկ


Image may contain: one or more people, plant, tree and outdoor

Image may contain: 1 person, standing and outdoor


Image may contain: sky, cloud, house, tree, plant, outdoor and nature

Image may contain: sky, house, cloud, outdoor and nature

Image may contain: house, sky, outdoor and nature



Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles