Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

էն Լոռու ձորն է, որ հանդիպակաց…

$
0
0
Չէ, ես թուլություն ունեմ Լոռվա ձորերի ու անտառների հանդեպ։

Չէ, ես նույնիսկ լոռեցիների «ա՛զիզ»-ն եմ սիրում (քիչ մը դժվարությամբ, որով այդ բառը հեչ խոշիս չի գա) ու ընդհանրապես առաջին վանկերի վրայի շեշտերն ու երգեցիկ ինտոնացիան։

Ես էնտեղ շոշափելու աստիճան հստակ տեսա կախարդական «Նիկոլի թիվ» խոսքը. Լոռվա լեռներով Նիկոլ II-ի թվի երկաթգծի կամուրջը տեսա։

Նստեցի-նստեցի, նայեցի Վանաձորը շրջապատած անտառներով սարերին ու մտածեցի՝ ա՛յ մարդ, ինչի՞ Հայաստանի մայրաքաղաքը մի սենց տեղ չեն սարքել…  Հետո էլ ինքս ինձ պատասխանեցի՝ եթե մայրաքաղաք լիներ էստեղ, էս անտառներից սկի բան չէր մնա…

Ոչինչ, թող Երևանն իր տեղում լինի, մնացածն էլ իրենց։ Ես էլ Երևանի շոգերից տանջվելով՝ հիշեմ ու երանի տամ էն Լոռու ձորին ու նրա հովին։

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles