Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
«Ծով, մեղմ աշուն, լույսով ողողված կղզիներ, մանրիկ անձրևի թափանցիկ քող, որ ծածկում էր Հունաստանի անմահ մերկությունը: «Երանի նրան,- մտածում էի,- ով արժանի է կյանքում գոնե մի անգամ նավարկել Էգեյան ծովում»:

Աշխարհն այս շատ հաճույքներ ունի՝ կանայք, մրգեր, մտքեր, բայց վաղ աշնանն այս ծովը հատելը՝ մեկ առ մեկ մրմնջալով կղզիների անունները, իմ կարծիքով մեծագույն խնդություն է, որից հոգիդ կարող է ճախրել Երկնքում: Ուրիշ ոչ մի տեղ այդքան հանդարտ ու սահուն չես տեղափոխվում իրականությունից դեպի երազ: Նրանց սահմանները նոսրանում են ու նույնիսկ ամենահին նավերի կայմերը ծիլ են տալիս  ու խաղող: Իսկապես, ասյտեղ՝ Հունաստանում, հրաշքն անհրաժեշտության անխուսափելի պտուղն է:»

Նիկոս Կազանձակիս
«Հույն Զոռբան»


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles