Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 1

$
0
0

հետաքրքիր ստացվեց էս ոսկե ծիրանի ռեյտինգի գցումը:

/էնպես չի, որ ես հիացած եմ ոսկե ծիրանով, դրա կազմակերպչական որակներով և այլն, բայց դե ինչ-որ մշակութային տեղաշարժ էին փորձում անել տարիներով: ինչ-որ բան ստացվում էր, շատ բաներ՝ չէ, բայց դե: գոնե փորձում էին: համաշխարհային հզոր դեմքերի էին կարողանում հրավիրել, բերել և այլն, հասարակ մահկանացուներն էլ ուրախանում էին:
գոնե ինչ-որ տոնի ու դրականի զգացողություն կար էս ամենում/

և հանկարծ սողոսկում է էս լգմպտկկ թեմատիկան: ագրեսիվ փոքրամասնությունը ու նրան սատարող տարբեր դեմքեր (չնայած, էս դեպքում նույնիսկ ահագին միանման) մեկ էլ սկսում են աղմկել, հարայ-հրոց, թե մեզ էլի արգելեցին:

զանգվածային յախքերը ուղղորդվեցին դեպի ոսկե ծիրանը (ուղղորդվեցին, որ՛տև ինչքան հասկացա, խնդիրն եղել էր տարածքների վարձով տվողների հետ, ոչ թե հենց ծիրանի):

ու նայում ես մի քիչ քլիք ես անում էստեղ-էնտեղ ու հետևյալ ժամանակագրությունն է ստացվում:


1. ուռաաա, մենք հաղթեցինք, երկու ֆիլմ ենք ճխտել:
2. ուռաաա, մեզ արգելեցին (սրան հետևում են արագ ու անգլալեզու շեյրեր, շատ օպերատիվ կերպով)
3. ուռաաա, մասսան քֆրտում է ոսկե ծիրանին
4. ուռաաա, ստորագրեք, միացեք, բողոքեք, վրդովվեք

հաշվի առնելով, թե միջազգային հանրությունն ինչքան վախեցած ու ակնածած է ագրեսիվ փոքրամասնությունից ու հանդեպ, զարմանալի չի լինի, եթե որոշ մասնակիցներ չեղարկեն իրենց գալը կամ եկող տարիների ընթացքում ծիրանի հանդեպ բացասական վերաբերմունք առաջանա դրսերում:

և հետևաբար, հստակ երևում է, որ ագրեսիվ փոքրամասնությունն իր առջև ոչ թե արվեստ ու ավելի կոնկրետ կինեմատոգրաֆիան զարգացնելու խնդիր է դրել, այլ էդ ագրեսիան ամեն հնարավոր ուղղությամբ արտանետելու:

իհարկե, խելացի էին մտածել, win-win, որ՛տև ոնց էլ հանգուցալուծվեր, իրենք հաղթանակած էին դուրս գալու: ու դուրս եկան:

և վերջում փաստենք, որ կան, ի վերջո կան մարդիկ, ում համար ընդհանուր օդն աղտոտելը կենսակերպ է:

ատանկ



Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles