Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
էս կարգի վայրենություն չես պատկերացնում: չես ուզում հավատալ, պատկերացնել, որ Հայաստանի դատական համակարգը դեռ ի վիճակի է նման բաներ անել:
մի կողմից կապ չունի բացարձակապես՝ Արա Խանդոյանին են ծեծի ենթարկում՝ ազատամարտի պատմությունը մեջքին, թե իրենց խմբի շարքային անդամներից մեկին: որովհետև օրենքով արգելված է մարդկանց ծեծի ենթարկելը:

մյուս կողմից էլ շատ մեծ կապ ունի: որ՛տև չի կարելի էդ աստիճանի հաստագլխի տեղ դնել քեզ, որ իբր չես հասկանում՝ ում վրա ես ձեռք բարձրացնում:

երբ որ էն թուրք դիվերսանտներին ամեն օր լողացնելով, լպստելով պահում եք՝ ի ցույց աշխարհի, որ դուք շատ ցիվիլ եք ու հումանիտար, գրողը տանի, ո՞նց է ձեր ձեռքը բարձրացնում հայրենակցի վրա: էդ ձևով: էդ աստիճանի (չնայած, աստիճանը իրականում պիտի լինի 0, այսինքն՝ ոչ մի աստիճանի):

կա՞ էդ մարդկանց վրա հոդված: դատեք: մարդավարի: օրենքի խստությամբ տվեք պատիժը:

բայց հո դուք Թուրքիան չեք, արա, դուք Հայաստանն եք: տեղը չե՞ք բերում: ձեզ ո՞վ իրավունք տվեց իմ երկիրն էդքան իջեցնելու:



Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles