Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

պասիվ ընտրություն կատարողները

$
0
0

նրանք, ովքեր ալարել են, լուրջ ու կարևոր չեն համարել ք-պետի ընտրությունները, վաղը մյուս օր բողոքելու տեղ չունեն:

ինչ ուզում է լինի Երևանի հետ կապված, իրենք պիտի ընդունեն ուրախ ու երջանիկ ձևով:

պարզ էր, որ հրեշը (հավաքական, ոչ թե կոնկրետ Տարոնը) հանգիստ իր մագիլները չէր արձակի ու դիրքերը չէր զիջի. ի տարբերություն շատերի՝ հրեշը շատ լավ գիտակցում է, որ Երևանը պարզապես մայրաքաղաք չի մեր դեպքում, այլ ՀՀ ամենամեծ բնակչությունը կուտակած տարածք, որտեղ չի կարելի չընտրված լինել:

բայց ակտիվ մասնակցության դեպքում գոնե ավագանիում դիմադրող ուժը կմեծանար: որ ուժն ուզում է լիներ:
ու ալարողները թող իզուր տեղը ՀՀԿ-ի ընտրախախտումներ-բաները չշեյրեն ու չպատմեն՝ սենց էր նենց էր, վասն զի իրենք անվճար ու անկաշառ ձևով օգնեցին հրեշին:




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles