$ 0 0 ցեղասպանության ենթարկված հայ մտավորականության մասին խոսելուց, ըստ Մերուժան Կարապետյանի, թվարկվում է միայն մոտ տասի հասնող անուն, այնինչ սպանված հայ մտավորականների թիվը 3000-ից անցնում է: Նա նշեց, որ սպանված մտավորականության՝ դպրոցի տնօրենների, գրողների, լեզվաբանների, պատմաբանների, սահմանադրագետների, լրագրողների ազգագրագետների, ուսուցիչների և այլ մասնագետների մեջ մեծ թիվ են կազմում հայ մտավորական աղջիկները, որոնց հայ իրականությունը հանիրավի մոռացության է մատնել: «Մինչդեռ հայ մտավորական աղջիկները հենց առաջին ցուցակի մեջ էին, նրանց անունները ներառված էին ապրիլի 24-ից մայիսի 1-ի ցուցակներում: