ուրեմն էսօր մի հատ կարդացի, որ վարչապետն ասել էր, թե աղբահանության խնդիրը ահավոր է, որ որ տուրիստին հարցնում ես, ասում են՝ հաաաա, շատ լավն ա ձեր երկիրը, բայց աղբը շատ ա:
ուրեմն, որ մենք՝ էս քաղաքի բնակիչներս, էդքան բողոքում ենք, որ զզվելի շքամուտքերով շենքերում ենք ապրում, որ ամբողջ ձմեռ ոչ մեկ աղբ չէր հավաքում, որ շենքերից շան հոտ է գալիս, էդ հե՞չ:
տուրիստների առաջ ամոթ է, բայց գոմանման բակերում սեփական քաղաքացիներին պահելը չէ՞:
հետո էլ մի պահ Խանջյանով անցա, տեսնեմ օղակաձև զբոսայգու վերջին ծվեններից մեկն էլ հյուրանոց են սարքել (հյուրանո՛ց, ԿԿ, հյուրանո՛ց) ու ուզեցի ընդհանրապես ներողություն խնդրել կառավարությունից, որ մինչև հիմա ապրում ենք ու գոյություն ունենք էս երկրում, ու հարցնել՝
- ոչի՞նչ, որ հըլը ոտներս կախ ենք գցել, թե՞ վերանանք, մեզնից պրծնեք, արա՛