եկել եմ կարևոր բան ասելու:
Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» գիրքը գոյություն ունի ոչ թե հայերեն թարգմանությամբ, այլ հայերեն տարբերակով:
կարդում ես ու տպավորություն ստանում, որ ոչ թե իտալերենից թարգմանություն է, այլ որ Էկոն մի հատ էլ հայերեն է գրել էդ գիրքը:
գիրքը կարդալիս մի տեսակ կոմֆորտի զգացողություն պետք է լինի: լեզվից, շարադրանքից:
այ էս գրքի հայերեն տարբերակը հենց էդ կոմֆորտի զգացողությունն է տալիս: մի բան, որ թարգմանած գրքերի մի մեծ, շաաատ մեծ մասում բացակայում է:
շնորհակալություն Զավեն Բոյաջյանին:
իսկապես շնորհակալ եմ: