Դավիթ նորեն ըռկավ, ասաց. - Հրողբեր,
Ծովասարի տեղ թե հիմիկ կ՛ասես, ասա՛,
Չ՛ասես՝ հա՛ցն ու գինին, տեր կենդանին,
Սիլա մի կտա քո էրես, քո վիզ ծռի:
Որ էդպես ասաց, հրողբեր վախեցավ,
Տեսավ, որ Դավթի ծռությունըն բռներ է:
Ասաց.- տղա, լա՛վ, մի՛ հերսոտի,
Արի, տանեմ, քեզ նշանց տամ:
Ծովասարի տեղ թե հիմիկ կ՛ասես, ասա՛,
Չ՛ասես՝ հա՛ցն ու գինին, տեր կենդանին,
Սիլա մի կտա քո էրես, քո վիզ ծռի:
Որ էդպես ասաց, հրողբեր վախեցավ,
Տեսավ, որ Դավթի ծռությունըն բռներ է:
Ասաց.- տղա, լա՛վ, մի՛ հերսոտի,
Արի, տանեմ, քեզ նշանց տամ: