Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0

իմ հերոսն է եղել զորավար Անդրանիկը (ի դեպ, էսօր մեր զորավարի ծննդյան օրն է), ինքն ինձ համար մարմնացումն է Արցախյան շարժման տարիների, «Ռանչպարների կանչը» կարդալուս, ֆիդայական շարժման մասին իմանալուս տարիների:

իմ հերոսն է եղել Նժդեհը: էդ աստիճանի անձնուրացության մարմնացումը: որ հանուն սրբություն սրբոց Հայաստանի մի վայրկյան իսկ մի գրամ իսկ չի տատանվել, չի խնայել իրեն: սենց քրիստոսային սիրո դրսևորում, թե չկա ավելի մեծ սեր, քան եթե մեկն իր անձը դնի դիմացինի համար:

իմ հերոսն է եղել Մոնթեն՝ ազնվության մարմնացում, ծուռ Դավիթ Մոնթեն, որ ուլերի հետ աղվես-նապաստակ էր խառնում, որ Մըսրներում տանջվում ու սովում էր, մինչև որ հասնի իր տեղն ու բեռը շալակի ու գնա: հանուն:

բայց ապրիլի պատերազմից հետո էս երեք եռամեծ ու գերհերոսների կողքին ինձ համար հերոսի մարմնացում դարձավ Ռոբերտը Աբաջյան: գիտեմ, որ ինքը միակ հերոսը չի էդ օրերի, խոնարհվում ու ակնածում եմ յուրաքանչյուրի առաջ: բայց ինձ համար հենց Ռոբերտն է էդ պատերազմի հերոսության մարմնացումը:

և ընդհանրապես, եկել է մի պահ, երբ հերոսանում են դեռ մանկության կարմրաթուշությունից անգամ մինչև վերջ չազատված տղաները:

ես էնքան շնորհակալ եմ էս գիշեր կռիվ տված տղաներից: էնքան շնորհակալ եմ, որ իրենք անվնաս են ու կենդանի են: թող որ ես իրենց անուններն էդպես էլ չիմանամ, բայց թող իրենք ապրելով հերոսանան:




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles