Էդուարդ Աղայանի մի հոդված եմ կարդում արդի հայերենում համառոտագրությունների ու հապավումների մասին:
խեղճը երկրորդ էջի կեսերից սկսում է գրել ռուսերենում և այլ սովետական ժողովուրդների լեզուներում դրանց առկայության մասին, սկսում գովաբանել սոցռեալիզմն ու ժողովրդական լայն զանգվածներին կոմկուսների ու այլ զրթուզիբիլների մոտ լինելու աստիճանը և այլն, ինչի շնորհիվ էլ, իբր, սենց ու սենց զարգանում են ՍՍՀՄ ժողովուրդների լեզուները կոնկրետ էդ ուղղությամբ:
ու մտածում եմ՝ տեսնես ֆիզիկոսները, մաթեմատիկոսները էն ժամանակներում ոնց են ճխտել էս «ոջիլի պատմությունը» իրենց բնագավառների գիտական հոդվածներում:
աբսուրդ