ուղղակի մտածում եմ:
հիմարություն կլինի ապրել՝ ձևացելով, թե ապրիլը չի եղել, վշտի մեջ գտնվող ընտանիքներ չկան ու մանավանդ ամենաթարմը՝ էսօրվա զոհերը չկան:
հիմարություն կլինի ձևացնել, թե կողքներս աղքատներ ու սովածներ չկան:
ու որ ամենակարևորը՝ չհասկանալ, որ էդ ամենը կարող է պատահել ամեն րոպե ամեն մեկիս հետ:
բարոյականության քարոզ չեմ տանում:
ես իսկականից չեմ հասկանում՝ ինչ կա նոր տարու մեջ նշելու: մանավանդ տենց էքստազի մեջ ընկնելով:
ասում են՝ լֆիկն անգամ քարտեր է տրամադրում, որ չգիտեմինչքան գումարի առևտուր անեն, հետո տարվա ընթացքում փակվեն: եթե ճիշտ է, ուրեմն մեր խելքից է: