ուրեմն էս էլ որերորդ անգամն է, հայտնի հեքիաթների փոքր գրքերն առնելուց հետո, զգում եմ, որ տեքստն էն չի (դե փոքր էդ սուտի գրքերն էլ հաստ են, հեշտ չեն պատռվում, երեխեքի ձեռքը տալը հարմար է):
ասենք՝ Թումանյանի «Պոչատ աղվեսը» վերցնում ես, որ կարդաս՝ շարադրանքի լեզվից սկսում է շունչդ կտրվել: Թումանյան չի: Այն, այս, այնքան, որքան ... վատանում ես:
ախր, Թումանյանի հեքիաթն առնում ես, որ կարդաս, ու երեխեքը հենց Թումանյանի լեզուն լսեն, չէ՞:
Մի պահ, սկսել էի կասկածել, որ երևի ես լավ չեմհիշում, որ երևի էդ հեքիաթներն էդպես են գրված եղել...
հետո հասկացա, որ ուրեմն էս մեր գրահրատարակիչներից ոմանք վերցնում են ու վերաշարադրում են հեքիաթները: երևի ինչ-որ մի անտաղանդի հանձնարարում են յուրովի փոխադրել հեքիաթը: մի քանի անտաղանդ նկար են անում, ու գիրքը պատրաստ է:
չգիտեմ՝ արդյո՞ք մեզ մոտ ասենք Թումանյանի հեքիաթների վրա հեղինակային իրավունքի խիստ օրենքներն են գործում, որ էս ձևով հրատարակիչները փորձում են պլստացնել, թե ուրիշ բան կա: համենայն դեպս անտանալի վատ են անում:
իսկ թե ի՛նչ նկարներ են «զարդարում» էդ կարգի գրքերը, առանձին թեմա է:
ատանկ