Էդ գիշեր Ձենով Հովան Դավթի վրա էրազ տեսավ:
Ասաց. - Աստվա՛ծ գիտի, մանուկ Դավիթվ կա՞, թե չկա:
Կարելի է, որ մեր Դավիթ
Շուտով էսա էրկիր կը գա:
Ու մե՛ջ մեր հողուն է մտե:
Ձենով Հովան կնկան ասաց.
- Սառյե՛, Սառյե՛, դու վե՛ր էլի: Սառյեն ասաց.
- Այ հալևոր, ինչի՞ չես թողնի, որ քնենք:
Ձենով Հովան ասաց. - Սառյե,
Օտար զարմից ես դու, քո սիրտ հեչ չի՛ ցավի:
Վե՛ր էլի, վե՛ր:
Դու վե՛ր էլի, իմ սիրտ բա՛ց, տե՛ս.
Էսօր մեր քաղքի պարիսպ կայնե՛ր էր,
Մեր թազա բաղ կանաչեր էր,
Մեր ջահեր քաղքի պարսպին վառվեր էր,
Մեր բաղի պլպուլ կանչեր էր.
Կա չըկա, մեր որբ Դավիթ մեջ մեր հողին մտեր է: