Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

թլոր Դավիթ

$
0
0
Բերին զԴավիթ դրին սեղանի մոտ.
Ոսկին մի կողք լցրին, կրակ մի կողք:
Դրին Դավթի առջև, ասին.
- Դա՛վիթ, ա՛ռ, ա՛ռ, ո՞ր մեկ կուզես:
Դավիթ իր ձեռ պարզեց ոսկուն,
Հրեշտակ ձեռնեն բռնեց, տարավ դեհ կրակ:
Իր մատ որ կրակին կըպավ, կրակ կպավ մատին.
Մատ էրելով՝ տարավ բերան, լեզո՛ւն էլ էրեց:
Տղան վըժժաց, էլաց:
Կրակ բերնեն դո՛ւրս հանեցին:
Իսմիլ խաթուն Դավթին գրկեց, էլաց:
Դավիթ էլ էլաց:
Իսմիլ խաթուն ասաց. - Ո՛րդի, Մելիք,
Դու հո տեսար, էնօր ըսպանել մեղք է:
Դու կ՛ասեիր՝ թե իր չարությունեն արավ,
Ապա տեսա՞ր՝ միամիտ է,
Չը հասկացավ, ձեռ տարավ դրավ վեր կրակին,
Հալա լեզուն է; էրեց, էլավ թլոր:
Բարեխիղճ մարդն ասաց.
- Թագավոր ապրած կենա,
Իմ խոսք ճի՞շտ է, ճիշտ չէ՞:
Ասաց. - Հա՛, շա՛տ ճիշտ էր քո խոսք:
Անխելքությո՛ւն արավ, խելք չի՛ հասնի:



Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles