Էդ վախտ էլավ Մհեր, գնաց Սասունա սար
Մեկ խաս բախչա՛ մի տնկել էտու էնտեղ,
Իր սարեն կայնեցուց էնտեղ,
Աստծու ստեղծած ամեն անասուններ, հավքեր
Մեջ էն բախչի դրեց, շուրջը՝ պարիսպ քաշեց:
Էդ տեղի անուն դրեց Ծովասար:
Ծովասարեն էրկու սահաթի չափ զատն
Գնաց խորոտ վանք մի շինեց,
Վանքի անուն դրեց Մարութա բարձր Աստվածածին:
Էլավ, էտա վանքում շատ անգյալներ բերեց,
Էլավ բերեց կուրեր, էլավ բերեց կաղեր,
Կանչեց բերեց տերտեր, վարդապետներ,
Թողեց էնտեղ, էդ բան պրծավ,
Իջավ Սասնա քաղաք:
Ինն ամիս, ինն օր, ինը սհաթ որ լմնցավ,
Արմաղանին տղա էլավ:
Տարան կնքեցին, անուն դրին Դավիթ:
Տղան որ տուն բերին,
Մհեր ու իր կնիկ էրթմակոտոր եղան, մեռան:
Մհերի մեր, Քառուն-Ճուղ-Ծամ Դեղձուն,
Մհերի մեռնելեն հետև սուգ մտավ.
Մտավ յոթ դռների ետև,
Փակվեց մեկ սենեկի մի մեջ,
Որ արև իր գլխուն չ՛առներ,
Էնտեղեն արև լուս չ՛էլներ,
Չուր նոր մանուկ մեծանար՝
Մհերի տեղ բռներ:
Սասուն սուգ մտավ Մհերից հետո:
Դավիթ մնաց որբ:
Մեկ խաս բախչա՛ մի տնկել էտու էնտեղ,
Իր սարեն կայնեցուց էնտեղ,
Աստծու ստեղծած ամեն անասուններ, հավքեր
Մեջ էն բախչի դրեց, շուրջը՝ պարիսպ քաշեց:
Էդ տեղի անուն դրեց Ծովասար:
Ծովասարեն էրկու սահաթի չափ զատն
Գնաց խորոտ վանք մի շինեց,
Վանքի անուն դրեց Մարութա բարձր Աստվածածին:
Էլավ, էտա վանքում շատ անգյալներ բերեց,
Էլավ բերեց կուրեր, էլավ բերեց կաղեր,
Կանչեց բերեց տերտեր, վարդապետներ,
Թողեց էնտեղ, էդ բան պրծավ,
Իջավ Սասնա քաղաք:
Ինն ամիս, ինն օր, ինը սհաթ որ լմնցավ,
Արմաղանին տղա էլավ:
Տարան կնքեցին, անուն դրին Դավիթ:
Տղան որ տուն բերին,
Մհեր ու իր կնիկ էրթմակոտոր եղան, մեռան:
Մհերի մեր, Քառուն-Ճուղ-Ծամ Դեղձուն,
Մհերի մեռնելեն հետև սուգ մտավ.
Մտավ յոթ դռների ետև,
Փակվեց մեկ սենեկի մի մեջ,
Որ արև իր գլխուն չ՛առներ,
Էնտեղեն արև լուս չ՛էլներ,
Չուր նոր մանուկ մեծանար՝
Մհերի տեղ բռներ:
Սասուն սուգ մտավ Մհերից հետո:
Դավիթ մնաց որբ: