Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
Լուսուն Մհեր էլավ,
Առավ էրկու կորեկի հաց - դրավ գոտին,
Ծառ մի քաշեց՝ դրավ ուսին, ընկավ ճամփա.
- Բիթլիսու դաշտ, ո՞ւր ես հապա, էկա քեզի:
Գնաց իջավ Մառընկա դաշտ,
Գնաց հասավ Բիթլիս քաղաք.
Մըտավ թաղի գըլուխ:
Ջահել տղեք կը խաղային թաղի գըլուխ:
Ջահել տղեք տեսան՝
Մարդ մի կը գա - խոշո՛ր մարդ մի -
Դրած ուսին խոշոր ծառ մի,
Խոշոր գերան, որ կը թալեն կտրի վերան:
Տղեկներ որ էդ մարդ տեսան, ասին.
- Իդա հըմլա էլ մա՞րդ կ՛ըլնի,
Գերան դրե ուսին, կ՛էրթա:
Մհեր հասավ էնոնց, հարցուց.
- Տղեկներ, Գորգիկ իշխանի տուն ո՞ր մեկն է:
Տղեք թափվան էնոր բոլոր՝ ասին.
- Արի տանենք քեզի Գորգիկ իշխանի տուն:
Առան բերին Գորգիկի դուռ:
Մհեր իր փետ դրեց գետին ու մտավ ներս:
Տեսավ՝ Գորգիկ իշխան նստուկ է իր սենեկ,
Իր իշխաններ շուրջ բոլորած՝ զրուց կանեն:
Մհեր բարև տվեց:
Գորգիկ իշխան էնոր բարև չ՛առավ.
Մհեր տեսավ, որ էն վերն է նստուկ, ասաց.
- Կ՛ըլնի-չ՛ըլնի, է՛դ է Գորգիկ իշխան:
Մհեր գնաց, բռնեց էնոր թևեն,
Վերցուց, կանգնեցուց իր տեղեն,
Քիչ մի իշխանի թև քամեց:
Գորգիկ գիտցավ՝ իր թև կոտրեց յոթը տեղով:
Դարձավ, ասաց.- Տո, կտրիճ, հո՞ւստ ես դու:
Մհեր ասաց. - Սասնեցի՛ եմ:
- Ո՞ր մեկի որդին ես, տըղաս:
Ասաց. - Սանասարի՛:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles