Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

աբըռվալգ

$
0
0

նստում եմ տաքսի՝ Բայրոնի փողոց: զգում եմ, որ չհասկացավ, շարունակում եմ՝ կոնսերվատորիայի փողոցը, Տերյան խաչմերուկից...

- հաաա, ըդեղ ինչ-որ երաժշտական դըբրոց էլ կա, - ու ղեկը թողած մատներով սինթեզատորի ստեղնաշար է ցույց տալիս:
մտածում եմ՝ զարմանալի է, չգիտեի, որ դպրոց էլ կա:
- հըմի ստուց ուղիղ էթա՞մ:
- դե հա, Սայաթ-Նովայով գնացեք, էնտեղից մտնելու տեղ կա;
- ընդե ձախ չկա
- մեզ ձախ չի պետք, աջ է պետք: գնացեք մինչև ... - ու մտածում եմ, ոնց ասեմ, որ հաստատ տեղ հասցնի...
- հաաա, լավ իմացա, ընդուց բըդի մըդնեմ: էդ ա էլի, ըդե երաժշտական բան կա,- ու էլի մատներով սինթեզատոր է նվագում:

- հա, Կոնսերվատորիան, երաժշտական ա, բայց ոչ դպրոց, այլ համալսարան:- ու զգացի, որ ավելորդ էր էդ համալսարան բառը: դեռ կոնսերվատորիան չամրսած:


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles